Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Հայ-թուրքական արձանագրությունների հարցում չպետք է մոռանալ Ադրբեջանի ճնշումների մասին. Եվրախորհրդարանի պատգամավոր

INTERNATIONAL NEWS

Գերմանիան ճանաչեց ոչ միայն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը, այլեւ բոլոր քրիստոնյա փոքրամասնաությունների՝ ներառյալ բուլղարացիների դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունները « հանձնաժողովի, մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ, բուլղարացի քաղաքական գործիչ Անդրեյ Կովաչեւը: Նրա խոսքով՝ Գերմանիան նաեւ ստանձնեց միլիոնավոր մարդկանց սարսափելի այս սպանդում Օսմանյան կայսրությանը դաշնակցելու պատասխանատվությունը:

«Մենք հուսով էինք, որ Ժնեւում 2009 թվականին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները սկիզբ կդնեին հաշտեցմանը, եւ երկու կողմերը կկարողանային սկսել այս գործընթացը առանց արտաքին ջանքերի, սակայն ցավոք, Թուրքիան չցանկացավ վավերացնել դրանք, եւ, բացի դրանից, դուք շատ լավ գիտեք, որ առկա է Ադրբեջանի կողմից ճնշումների գործոնը: Այս գործընթացը այժմ Թուրքիայում որոշ առումներով դարդարեցված է, եւ ես կարծում եմ, որ Գերմանիայի Բունդեսթագը նաեւ սա է հաշվի առել, որպեսզի կրկին միջազգային օրակարգում ներառի պատմական ճշմարտության հարցը եւ վերականգնի արդարությունը այդ օրերին Օսմանյան կայսրությունում սպանված հայ բնակչության նկատմամբ»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով թուրք-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանը, նա ողջունեց Գերմանիայի այս քայլը այն համատեքստում, որ այն տուրք չտվեց Գերմանիայում թուրքական համայնքի ճնշումներին:

«Երկու երկրներն այժմ իսկապես այդքան էլ լավ հարաբերություններ չունեն, քանի որ Թուրքիան առաջին հերթին չի սիրում ընդունել խոսքի ազատությունը: Այն քայքայում է ժողովրդավարության շատ արժեքներ՝ փորձելով կառուցել իշխանական այդ ռեժիմը: Մենք, այսինքն՝ ԵՄ-ն, այդ թվում` հենց Գերմանիան մտահոգված ենք այս հարցով եւ հույս ունենք, որ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը կկարողանա իր ձայնը բարձրացնել ռեժիմի ձեւավորման դեմ: Դուք գիտեք, որ Գերմանիայում թուրքական մեծ համայնք կա, որը նույնպես դեր ունի, սակայն այս դեպքում կրկին խրախուսելի է այ ն հանգամանքը, որ չնայած այս մեծ համայնքի առկայությանը, Գերմանիան չհետեւեց այդ ճնշումներին եւ առաջ տարավ պատմական ճշմարտությունը: Մենք այժմ կարիք ունենք հաշտեցման հենց այդ պատմական ճշմարտության մակարդակում»,- ընդգծեց նա:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք Գերմանիայի այս քայլը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար նույնպես ճանաչելու պատմական այս փաստը, Անդրեյ Կովաչեւը պատասխանեց.

«Դուք ինձնից էլ լավ գիտեք, որ շատ երկրներ պարզապես ասում են, որ սա խորհրդարանի խնդիրը չէ: Չեմ կարծում, որ Թուրքիան առանձնապես ինչ-որ բան կանի ճնշումների տակ: Այն, ինչ պետք այժմ անել, աջակցությունն է հենց թուրքական քաղաքացիական հասարակությանը, որը նաեւ ներառում է ակադեմիկոսների, մեդիա ոլորտում գործունեություն ծավալող մարդկանց, ովքեր կարող են շարունակել կառուցել հարաբերություններ հայերի հետ, եւ ես հուսով եմ, որ դա դրական արդյունք կունենա, եւ հենց դա կարող է ազդել թուրք ղեկավարների վրա: Տեսնում ենք, որ այս պահին Թուրքիայի ղեկավարնե րը մեծ պատրաստակամություն չեն դրսեւորում այս հարցում. չնայած ընդունելով հայերի զանգվածային կոտորածների եղելությունը, նրանք դա չեն ուզում ընդունել որպես ցեղասպանություն»:

Սյուզի Մուրադյան

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation