Ֆլորիդայի նահանգապետը 34 օկրուգներում արտակարգ դրություն է սահմանել «Քոլին» փոթորկի պատճառով
INTERNATIONAL NEWSՖլորիդայի տարածքում արտակարգ դրություն Է հայտարարվել ԱՄՆ-ի այդ նահանգը պատուհասած «Քոլին» արեւադարձային փոթորկի պատճառով:Համապատասխան հրամանագիրը, որը հունիսի 6-ին ստորագրել Է նահանգապետ Ռիք Սքոթը, թույլ Է տալիս մոբիլիզացնել Ազգային գվա րդիան եւ ֆեդերալ կառավարությունից արտահերթ օգնություն ստանալ, որն անհրաժեշտ Է տարերային աղետի հետեւանքների վերացման համար:
Ինչպես հայտնել Է ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը, Ֆլորիդայի հարավում քամու արագությունը հասնում Է ժամում 80,5 կիլոմետրի, տեղումների քանակը կազմում Է 12,7 սանտիմետր: Կանխատեսվում Է, որ «Քոլինի» առաջշարժման համեմատ եղանակային պայմանները կվատթարանան: Նահանգապետ Սքոթը հորդորել Է նահանգի բնակչությանը՝ զգոն լինել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



