Հենրիխ Մխիթարյանը կմեկնի Ճապոնիա
SPORTԴորտմունդի «Բորուսիան», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, առաջիկա հուլիս ամսին շրջագայությամբ հանդես կգա ասիական մի քանի երկրներում:
Գերմանիայի ութակի չեմպիոնը հուլիսի 7-ին Ճապոնիայում կհանդիպի տեղի «Կավասակի Ֆրոնտալեի» հետ: Այնուհետեւ «Բորուսիան» կհյուրընկալվի Մալայզիայի չեմպիոն «Ջոխոր Սաուդերնի» կողմից, իսկ վերջում կայցելի Սինգապուր, որտեղ գերմանական ակումբը կբացի նոր մասնաճյուղ:
Ինչպես տեղեկացրել է Դորտմունդի «Բորուսիայի» մարկետինգային մենեջեր Կարստեն Կրամերը, թիմի ֆուտբոլիստները մեծ համբավ ունեն այդ երկրներում, հատկապես ճապոնացի Շինջի Կագավան:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



