Ստամբուլում պայթյունի հետևանքով վիրավորվել է 18 մարդ, կան զոհեր
INTERNATIONAL NEWSՍտամբուլում ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ որոտացած պայթյունի հետևանքով վիրավորվել է 18 մարդ, որոնցից 8-ը` ոստիկան: Թուրքական «Դողան» լրատվամիջոցի տվյալներով զոհվել է մեկ, իսկ HaberTurk-ի տվյալներով` 2 քաղաքացի:
«Հուրիեթ»-ը հայտնում է, որ դեռևս հստակեցված չէ, թե ինչ եղանակով է պայթյունն իրականացվել, սակայն ականատեսների վկայությունների համաձայն` պայթեցվել է կայանած մեքենան:
Պայթյունի հետևանքով վնասվել են հարակից շինություններն ու ավտոմեքենաները: Հաղորդվում է, որ պայթյունից հետո լսվել են կրակոցներ: Նախնական տվյալները պայթյունի` ահաբեկչական հարձակում լինելու մասին են:
Թուրքական իրավապահ մարմինները դեպքի վայրում անվտանգության լայնամասշտաբ միջոցներ են ձեռնարկել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



