ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Մինսկում
INTERNATIONAL NEWSԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Մինսկում: Այդ մասին հայտնել Է ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:
«ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ ձեւաչափով նիստի ընթացքում հայտնված կարծիքները կօգտագործվեն հետագա աշխատանքում այն որոշումների նախագծերը պատրաստելու համար, որոնք ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի կողմից սեպտեմբերի 16-ին քննարկվելու են Բիշքեկում»,-ասել Է Լեբեդեւը:
«Բելառուսի Հանրապետության առաջարկությամբ որոշում Է ընդունվել ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2016 թվականի հոկտեմբերի 28-ին Մինսկում»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



