Yerevan, 17.April.2026,
00
:
00
BREAKING


ԴիջիԹեք բիզնես ֆորումում կներկայացվեն բիզնեսի աջակցման ծառայություններ

SOCIETY

Հունիսի 17-18-ը «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը համախմբելու է տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներին։ Կայանալու են թեմատիկ քննարկումներ։ Դրանցից մեկի՝ «Բիզնեսի աջակցման ծառայություններ» պանելի թեմատիկ գործընկերն է ՖԻՆԼԵՔՍ ընկերությունը։

ՖԻՆԼԵՔՍ-ի իրավախորհրդատու Լիլիթ Շախուլյանը նշում է, որ ԴիջիԹեք գործարար համաժողովում ներկայացնելու են իրենց ծառայություններն ու առաջարկությունները։ ՖԻՆԼԵՔՍ-ի թիմն աշխատանքի մեծ փորձ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների հետ. առաջարկում են ֆինանսաիրավական բնույթի ծառայություններ, այդ թվում, առանց սահմանափակման՝ հաշվապահական, իրավաբանական, բիզնեսի արդյունավետ կառավարման, հարկերի օպտիմալացման, HR, ինչպես նաև ՏՏ ոլորտի պետական աջակցության ծրագրի շրջանականերում հավաստագրերի ձեռքբերման գործընթացի աջակցման ծառայություններ։ ԴիջիԹեք բիզնես ֆորումի սեմինարների ընթացքում ՖԻՆԼԵՔՍ-ը ներկայացնելու է «Freelancer թե business» թեման, որի շրջանակներում խոսվելու է գործունեություն ծավալելու այս երկու մոդելների առավելությունների, թերությունների և ռիսկերի մասին՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով անհատ ծրագրավորողներին տեղեկանալու բիզնես ստեղծելու բոլոր էական ասպեկտներին։ Թեմայի շրջանակներում անդրադարձ է լինելու նաև կազմակերպությունն արագ և հեշտ գրանցելու թեմային, օպտիմալ հարկային ռեժիմների ընտրությանը, ինչպես նաև նոր հիմնադրվող բիզնեսի հետ կապված սկսնակ գործարարներին հետաքրքրող այլ հարցերին։ՖԻՆԼԵՔՍ-ը ներկայացնելու է նաև «Իրավաբանորեն պաշտպանված ՏՏ բիզնես» թեման՝ փորձելով հնարավորինս ընդգրկուն անդրադառնալ այն իրավական խնդիրներին, որոնք կարող են ծառանալ ՏՏ ընկերության առջև, ինչպես նաև առաջարկելով այդ խնդիրներին իր լուծումները։ Մասնավորապես, խոսքը կլինի ՏՏ ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանության, աշխատակիցների հետ իրավահարաբերությունների, ինչպես նաև տեղեկատվության անվտանգության իրավական միջոցների վերաբերյալ։

ՖԻՆԼԵՔՍ ֆինանսաիրավական խորհրդատվական ընկերությունն աշխատում է Հայաստանի ՏՏ ոլորտի ակտիվ և առաջատար ներկայացուցիչ հանդիսացող բազմաթիվ կազմակերպությունների հետ, որոնցից շատերի կողքին ՖԻՆԼԵՔՍ-ը եղել է ստեղծման առաջին օրերից։ Այսօր ընկերությանը վստահում են ՏՏ ոլորտի շուրջ 40 կազմակերպություններ, իսկ սկսած 2016 թվականի հունվարից՝ ՖԻՆԼԵՔՍ-ի աջակցությամբ յուրաքանչյուր ամիս մոտ 3-4 նոր ընկերություններ են գրանցվում և ստանում ՏՏ ոլորտում պետական աջակցության իրենց հավաստագրերը, որոնք հնարավորություն են տալիս վերջիններիս օգտվելու առավել բարենպաստ հարկային քաղաքականությունից։

Լիլիթ Շախուլյանը նկատում է նաև, որ հայաստանյան ՏՏ ընկերություններն այսօր շատ հեշտորեն կարող են գործունեություն ծավալել արտասահմանում։ Եվ իրենց տեսլականն է ՏՏ ընկերությունների կողքին լինել, աջակցել նրանց այլ երկրներում գործունեության ծավալելու ընթացքում։

Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia