«Բոկա Խունիորս»-ի նախկին ֆուտբոլիստը հնարավոր է համալրի Հայաստանի հավաքականը
SPORTՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերաքրքրված է բելառուսական «Բելշինա»-ի 20-ամյա կիսապաշտպան Ֆակունդո Սամարյանի ծառայություններով:
Այդ մասին հայտարարել է «Բելշինա»-ի մենեջեր Սերգեյ Նովիկովը:
«Վաճառել պետք է երիտասարդ ֆուտբոլիստներին, իսկ մենք ունենք այդպիսիների: Տորես, Ֆամայե, Սամարյան: Ի դեպ, մենք բանակցել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Նրան շուտով անձնագիր կտրամադրեն ու կհրավիրեն հավաքական»,- Tribuna.com-ի փոխանցմամբ՝ ասել է Նովիկովը:
Ֆակունդո Սամարյանը, ով հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում, 2012-2016-ը հանդես է եկել արգենտինական «Բոկա Խունիորս»-ի երիտասարդական թիմում, իսկ «Բելշինա»-ին միացել է այս տարվա հունվարին: Սամարյանն Արգենտինայի քաղաքացի է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



