Գերմանիան և Մեծ Բրիտանիան նախազգուշացրել են Թուրքիայում իրենց քաղաքացիներին
INTERNATIONAL NEWSՍտամբուլի մետրոյի Վեզնեջիլեր կայարանի մոտակայքում հունիսի 7-ին իրականացված ահաբեկչությունից հետո Միացյալ Թագավորությունն ու Գերմանիան իրենց քաղաքացիներին նախազգուշացնող հայտարարությունենր են արել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Միացյալ Թագավորության արտգործնախարարության հայտարարության մեջ նշվել է, որ Վեզնեջիլեր կայարանի հարակից ճանապարհները փակ են երթևեկության համար: Նրանք հորդորել են այդ տարածքում գտնվող իրենց քաղաքացիներին հետևել իրավապահ մարմինների ցուցումներին:
Գերմանիայի արտգործնախարարության էջում տեղադրված հայտարարության մեջ քաղաքացիներին կոչ է արվում ուշադիր լինել Ստամբուլ այցելելու պարագայում, զգոնությունը պահպանել Ստամբուլի ու Անկարայի նման խոշոր քաղաքներում, հեռու մնալ մարդաշատ վայրերից: Գերմանիայի նախազգուշական հայտարարության մեջ նշվում է նաև, որ Թուրքիայում քաղաքական լարվածությունից ելնելով բարձր է ահաբեկչական հարձակումների սպառնալիքը: Պաշտոնական Բեռլինը հորդորել է զերծ մնալ հատկապես Թուրքիայի հարավ-արևելք այցելելուց:
Հունիսի 7-ի առավոտյան պայթյուն է որոտացել Ստամբուլի մետրոյի Վեզիջիլեր կայարանի մոտակայքում: Ըստնախնական տվյալների` ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ հեռակառավարման միջոցով պայթեցվել էկայանած մեքենան: Պայթյունի հետևանքով մահացել է 11 մարդ` 7 ոստիկան և 4 քաղաքացիական անձ: 36 մարդվիրավոր է, ընդ որում, նրանցից 3-ի վիճակը ծանր է: Վնասվել են հարակից շինություննե րն ու ավտոմեքենաները:
Հաղորդվում է, որ պայթյունից հետո լսվել են կրակոցներ: Նախնական տվյալները պայթյունի` ահաբեկչական հարձակումլինելու մասին են: Թուրքական իրավապահ մարմինները դեպքի վայրում անվտանգության լայնամասշտաբ միջոցներ ենձեռնարկել:



