Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը Կասպից ծովի մեծ մասի անհետացում է կանխատեսում
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն Բաքվում հայտարարել է, որ գլոբալ տաքացման հետեւանքների մեկը կարող է լինել Կասպից ծովի մեծ մասի չորանալը: «Գլոբալ երաշտի պատճառով կարող է զանգվածային միգրացիա տեղի ունենալ: Դա կարող է փոխել հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքը: Անգամ Կասպից ծովը կարող է տուժել կլիմայական փոփոխություններից, ինչի հետեւանքով նրա մեծ մասը կարող է չորանալ»:
Ինչպես հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը, դեսպանը նաև հայտնել է, որ Ադրբեջանի Նախագահը հրավիրվել է կլիմայական փոփոխությունների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մասնակից երկրների 21-րդ գիտաժողովին, որը պետք է տեղի ունենա 2015 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 11-ը Ֆրանսիայում:
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address



