Երևանի մշակութային կրթօջախների սաները բացօթյա բաց դաս են անցկացրել
PHOTO«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները, մշակութային տները, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնները բացօթյա բաց դասեր են անցկացրել։
Մշակութային կրթօջախների շենքերի առջև անցկացված արդեն ավանդական դարձած մշակութային բաց դասերին մասնակցել են կերպարվեստի, պարարվեստի, ինչպես նաև երաժշտական խմբակների աշակերտները։
Ինքատիպ այս միջոցառմանը մասնակից են դարձել նաև անցորդ քաղաքացիները, ովքեր նշել են, որ մշակութային նմանատիպ միջոցառումները վառ գույներով են լցնում մայրաքաղաքի ամառային առօրյան, ինչը միաժամանակ և´ հաճելի է, և´ կարևոր:












Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



