Լոնդոնն առաջ Է անցել Նյու Յորքից եւ գլխավորել աշխարհի քաղաքների վարկանիշը
INTERNATIONAL NEWSԼոնդոնը 2008 թվականից ի վեր առաջին անգամ առաջ Է անցել Նյու Յորքից եւ առաջին տեղն զբաղեցրել աշխարհի քաղաքների Global Cities Index վարկանիշում, որը կազմվել Է Kearney խորհրդատվական ընկերության կողմից: Ընդ որում Մոսկվան անցյալ տարվա համեմատությամբ կորցրել Է չորս դիրք եւ իջել 18-րդ տեղը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Ինդեքսը հրապարակվում Է 2008 թվականից եւ ընդգրկում 125 քաղաքներ, որոնք 27 ցուցանիշներով գնահատվում են հինգ կատեգորիաներում՝ գործարար ակտիվություն, մարդկային կապիտալ, տեղեկատվական փոխգործակցություն, մշակույթ եւ քաղաքականություն:
Լոնդոնին եւ Նյու Յորքին հաջորդում են Փարիզը, Տոկիոն, Հոնկոնգը, Լոս Անջելեսը, Չիկագոն, Սինգապուրը, Պեկինը եւ Վաշինգտոնը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



