Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Արդյունավետ կառավարում» օպերացիայի բումերանգը.«Ժամանակ»

POLITICS

«Ժամանակ» թերթը գրում է. ««Դուք ուզում եք մարդկանց կրճատենք, որ անաշխատա՞նք մնան», երեկ հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, երբ նրան լրագրողները հարցրել են, թե ինչպես է ընթանում արդյունավետ կառավարման վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունների իրականացումը:

Արմեն Երիցյանի պատասխանն, ըստ էության, բացահայտում է իշխանական հնարքի ամբողջ «հմայքը», որ պետք է գործի դրվի արդյունավետ կառավարման մասին հասարակական հարցադրումներին ի պատասխան: Եվ այդ գաղափարն, ըստ էության, դրված էր նաեւ Հովիկ Աբրահամյանի մայիսի 12-ի հայտնի ելույթի հիմքում, որտեղ նա խոսում էր այն մասին, թե տարիներ շարունակ չեն գնացել նման քայլերի՝ սոցիալական լարվածություն չառաջացնելու համար, բայց քանի որ այսօր կա հանրային պահանջ ու հրամայական, ապա այլեւս պետք է գնան:

Սա, իհարկե, ոչ այլ ինչ է, քան իշխանական երեսպաշտության մի դրսեւորում, որի միջոցով իշխող համակարգը փորձում է դուրս գալ անարդյունավետ կառավարման վերաբերյալ հանրային հարցադրումների կոնկրետ քաղաքական կամ իրավական պատասխանատվության տակից, փոխարենը հասարակությանը դնել այդ հարցադրումների համար բարոյական պատասխանատվության տակ՝ հակադարձելով այնպիսի ձեւերով, ինչպես, օրինակ, նախարար Երիցյանը:

Այսինքն՝ արդյունավետ կառավարման վերաբերյալ հանրային պահանջներն այլեւս կդիտվեն որպես մարդկանց անաշխատանք թողնելու պահանջ: Բնականաբար, անաշխատանք կթողնվեն առաջին հերթին այն մարդիկ, ում հույսը հենց այդ աշխատանքն ու աշխատավարձն է, եւ որոնք այդ տեղում են առանց հովանավորի կամ հովանավորների:

Այդպիսով, արդյունավետ կառավարման վերաբերյալ հասարակության լիովին հիմնավոր, հրատապ եւ անհրաժեշտ պահանջները կնենգափոխվեն եւ կներկայացվեն որպես «մարդկանց անգործ» թողնելու անմարդկային եւ անբարո պահանջներ: Այլ կերպ ասած, տեղի կունենա ոչ միայն նենգափոխում, այլ պարզապես իշխանական շանտաժ: Այն դեպքում, երբ արդյունավետ կառավարման վերաբերյալ հանրային պահանջները ամենավերջինն են ներառում, այսպես կոչված, ծառայական ավտոպարկի կամ հաստիքների թեթեւացում, քանի որ Հայաստանի պետական գանձարանի միջոցների ահռելի մասը մսխվում է ոչ թե այդ, այլ բոլորովին այլ ճանապարհներով ու տարբերակներով:

Ավտոպարկը կամ հաստիքները դրանք քողն են, ծխածածկույթը, երեսպաշտության ու շանտաժի միջոցը, որի տակ տեղի է ունենում բյուջետային միջոցների ահռելի յուրացում տարատեսակ պետպատվերների, պետգնումների եւ այլ մեխանիզմների միջոցով, որոնք բաժին են ընկնում առավելապես սեփական բիզնեսներին, հարազատների բիզնեսներին, ընկերական բիզնեսներին: Եվ մսխումները տեղի են ունենում արդեն այդ ոչ պետական հարթության վրա:

Արդյունավետ կառավարման խնդիրն այստեղ է, որտեղ սակայն կառավարությունը չունի նենգափոխման միջոցով հանրությանը բումերանգի էֆեկտով բարոյական հարցադրումներ ներկայացնելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով կարվի ամեն ինչ, այդ ուղղությամբ «արդյունավետ կառավարում» օպերացիայի տարածումը թույլ չտալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns