Yerevan, 05.November.2026,
00
:
00
BREAKING

ԱՀԿ-ն հաստատել է ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման վերացումը Հայաստանում

SOCIETY

Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունները շնորհավորում են Բելառուսին, ինչպես նաև` Հայաստանին և Մոլդովային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման վերացման կապակցությամբ: Նյու Յորքում կայացած արարողության ընթացքում վերացումը հաստատող վկայականներ են հանձնվել ՁԻԱՀ-ի վերացման թեմայով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան խորհրդակցությանը մասնակցող այդ երեք եվրոպական երկրների առողջապահ ության նախարարներին: Այս մասին  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից:

«Երեխաների առողջ ծնունդ ապահովել՝ նշանակում է կյանքի հնարավորինս լավ սկիզբ տալ նրանց: Չափազանց հուսադրող է տեսնել, թե ինչպես են երկրները հաջողության հասնում այս երկու հիվանդությունների՝ մորից երեխային փոխանցման վերացման հարցում», - ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը (Margaret Chan): «Սա հսկայական ձեռքբերում է. հստակ ազդանշան այլ երկրներին առ այն, որ վերացումը հնարավոր է, և որ աշխարհը գտնվում է ՁԻԱՀ-ից զերծ սերունդ ունենալու ճանապարհին»: Մինչև 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակին վերջ տալը առողջապահության և բարեկեցության գծով Կայո ւն զարգացման նպատակների առանցքային թիրախներից է:
 
«Շնորհիվ հակառետրովիրուսային դեղամիջոցների ՄԻԱՎ-ից զերծ մեծացող յուրաքանչյուր երեխա, վկայությունն է աշխարհում մորից երեխային փոխանցվող ՁԻԱՀ-ի վերացման առաջխաղացման»,- նշել է ՄԱՁԻԱՀ (UNAIDS)-ի  գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն (Michel Sidibe): «Մասնակցելով Նյու Յորքում ՁԻԱՀ-ը վերացնելու թեմայով բարձրաստիճան խորհրդակցությանը՝ ՄԻԱՎ-ին դիմակայելու հաջորդ, վճռական փուլը պլանավորելու նպատակով մենք հիմնվելու ենք այս երկրների հաջողությունների վրա՝ կարևորելով այն արտասովոր նվաճու մները, որոնց կարելի է հասնել կյանք փրկող բուժման մատչելիությունը արագ ընդլայնելու միջոցով»:
 
Ձեռքբերումներ Հայաստանում, Բելառուսում և Մոլդովայում
2010թ.-ից Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխատում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հետ համատեղ մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ն ու սիֆիլիսը վերացնելու նպատակով:
 
«Սա հաջողություն է այս երկրների համար և տոն՝ երեխաների և ընտանիքների համար: Մենք ակնկալում ենք, որ այս նվաճումները կոգեշնչեն շատ այլ եվրոպական երկրների ստանձնել մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ի ու սիֆիլիսի վերացման հաստատման գործընթացը»,- ավելացրեց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ղեկավար Ժուժաննա Ջակաբը  (Zsuzsanna Jakab): ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցման կանխարգելման, բուժման և խնամքի  գործում բոլորի համար իսկապես համընդհանուր հասանելություն ապահովելով միայն, միևնույն ժամանակ հարգելով անհատական իրավունքները,  հնարավոր կլինի երեխաների շրջանում ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի համ աճարակը վերացնել»:

«Տարածաշրջանում երկու տասնամյակ  ինտենսիվ ջանքեր ներդնելուց հետո, հիմա մենք հաստատված ապացույց ունենք, որ հնարավոր է իրականացնել բոլոր երեխաների` առանց ՄԻԱՎ-ի ծնվելու իրավունքը: Առաջ շարժվելով այս ուղղությամբ, կարևոր է պայմաններ ստեղծել, որ երեխաները ծառայություններից օգտվելու հավասար հնարավորություն ունենան, ինչը կօգնի իրենց ապրել ու զարգանալ  աջակցող ընտանեկան մթնոլորտում, ուր իրենք շրջապատված կլինեն իրենց մայրերի հոգատարությամբ», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եվրոպական և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանի ղեկավար Մարի- Պիեր Պուարեն (Marie-Pierre Poirier): Կախված ազգային ջանքերի առաջխաղացումից` երկրները կարող են անցնել մորից երեխային ՄԻԱՎ-ի կամ սիֆիլիսի փոխանցման վերացումը հաստատող գործընթացը կամ երկուսը միաժամանակ: Հայաստանը, Բելառուսն ու Մոլդովան աշխատել են ապահովել մինչծննդյան անվճար ծառայությունների վաղ համընդհանուր հասանելիություն, ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի թեստավորում հղի կանանց և նրանց կողակիցների համար, թեստավորման դրական արդյունքներ ունեցող կանանց բուժում, մանուկների մոտ  վաղ ախտորոշում, անվճար մանկական արհեստական սնունդ, ինչպես նաև՝ համայնքի ներգրավվածություն: Այս ծառայությունները մատուցվում են  մատչելի, հավասար և համընդհանուր համակարգի շրջանակներում, որում մոր ու մանկան  առողջապահական ծրագրերը միահյուսված են ՄԻԱՎ-ի և սեռական ճանապարհով տարածվող վարակների կանխարգելման  ծրագրերին:

Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Բաբատունդե Օսոտիմեհինի (Dr. Babatunde Osotimehin), այս երկրների նշանավոր նվաճումները ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի մորից երեխային փոխանցումը վերացնելու հարցում ընդգծում են վստահելի մայրական առողջապահական ծառայությունների առկայության կարևորությունը: Իրավունքների վրա հիմնված սեռական և վերարտադրողական առողջապահական ծառայությունների տրամադրման ամբողջական փաթեթի շրջանակներում հղի կանանց ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի հարցում ինտեգրված օգնություն տրամադրելով միայն, այդ թվում՝ ընտանիքի պլանավորման, մենք իսկապես կկարողանանք մայր-մանուկ զույգը փրկել և բարեկեցիկ կյանք ապահովել: Այս երեք երկրների համար վավերացման գործընթացը իրականացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱՁԻԱՀ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի համատեղ ջանքերով:
 
Եվրոպայի առաջընթացը ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման նվազեցման գործում
Երեխաների շրջանում ՄԻԱՎ-ով և բնածին սիֆիլիսով վարակված նոր դեպքերի թվի նվազեցումը Եվրոպայի հասած հաջողություններից մեկն է վերջին տարիների ընթացքում ՄԻԱՎ-ի և սեռական ճանակպարհոÕ ¾ փոխանցվող վարակների կանխարգելման պայքարի շրջանակներում: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում 2014 թ.-ին գրանցված մորից երեխային փոխանցումը ՄԻԱՎ-ի նոր դեպքերի ընդամենը 1% է կազմում:
 
ՄԻԱՎ-ով վարակված հղի կանանց և նրանց երեխաներին հակառետրովիրուսային թերապիայի հասանելիությունը ապահովելու դեպքում ՄԻԱՎ-ի՝ մորից երեխային փոխանցման ռիսկը իջնում է 45 տոկոսից 1-ի: Եվրոպայում ՄԻԱՎ-ով վարակված հղի կանանց 95 տոկոսը հակառետրովիրուսային թերապիա են ստանում: Սա համաշխարհային մակարդակով ամենաբարձր ցուցանիշն է, իսկ ՄԻԱՎ-ի դրական ցուցանիշով կանանց երեխաների 70 տոկոսը թեստավորվել են ծնվելուց հետո երկու ամսվա ընթացքում:
 
Հղիության ընթացքում սկրինինգն ու բուժումը էական դեր ունեն կանխարգելելու մորից մանկան սիֆիլիսի փոխանցումը, ինչը 80 տոկոս դեպքերում կարող է վիժման, ներարգանդային մահվան կամ մեռելածին դեպքերի պատճառ դառնալ: Եվրոպական երկրների 60 տոկոսը հղի կանանց առաջարկում են սիֆիլիսի թեստավորում, և տարածաշրջանի բոլոր երկրներն առաջարկում են անվճար բուժում սիֆիլիսով վարակված հղի կանանց:
 
ԱՀԿ-ի օժանդակությունը եվրոպական երկրներին
ԱՀԿ-նն օժանդակում է եվրոպական երկրներին մորից երեխային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցումը վերացնելու գործում՝ խորհուրդ տալով հակառետրովիրուսային դեղորայքի օգտագործման, ինչպես նաև՝ վերացման հաստատման գործընթացի չափորոշիչների հարցում:
 
2015թ.-ին երկու տարածաշրջանային խորհրդատվությունների շրջանակներում  անդրադարձ է կատարվել տեղի ունեցած առաջխաղացմանը, դեռ գոյություն ունեցող խնդիրներին և քայլեր են առաջարկվել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը արագացնելու, ինչպես նաև դրանց վերացման հաստատման ուղղությամբ:
 
ՄԻԱՎ-ի դեմ պայքարի նոր գործողությունների ծրագրի շրջանակներում ԱՀԿ-ն մինչև 2030թ.-ը կշարունակի երկրներին աջակցել մորից երեխային ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի փոխանցումը վերացնելու հարցում:

 

Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital Platform