Օբաման Քլինթոնին շնորհավորել Է ընտրություններում թեկնածու առաջադրվելու պայքարում հաղթանակի առթիվ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունիսի 7-ին զանգահարել Է Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Օբաման Քլինթոնին շնորհավորել Է պետության ղեկավարի պաշտոնի համար դեմոկրատներից թեկնածու առաջադրվելու պայքարում պատվիրակների՝ անհրաժեշտ թվով քվեներ ստանալու առթիվ: Այս մասին ասված Է Սպիտակ տան՝ հունիսի 7-ին տարածված հայտարարության մեջ:
«Այսօր երեկոյան նախագահ Օբաման զանգահարել Է Քլինթոնին եւ Սանդերսին,- նշված Է հաղորդագրության մեջ:- Պետության ղեկավարը շնորհավորել Է նախկին պետքարտուղար Քլինթոնին նախագահի պաշտոնի համար Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար պատվիրակների՝ անհրաժեշտ թվով քվեներ ստանալու առթիվ: Նրա պատմական ընտրարշավը ոգեշնչել Է միլիոնավոր մարդկանց եւ նրա պայքարի շարունակությունն Է հանուն միջին դասի ընտանիքների ու երեխաների», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



