Սանդերսը հրաժարվել Է ընդունել պարտությունը ԱՄՆ-ի նախագահի նախնական ընտրություններում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը հրաժարվել Է ընդունել իր պարտությունը երկրի նախագահի նախնական ընտրություններում եւ մտադիր Է Դեմոկրատական կուսակցությունից շարունակել մասնակցությունը նախագահական մրցարշավին:
«Հաջորդ երեքշաբթի մենք կշարունակենք փրայմերիզը Վաշինգտոնում (Կոլումբիայի օկրուգ): Մենք կշարունակենք անզիջում պայքարը, որպեսզի շահենք նախնական ընտրությունները Վաշինգտոնում»,-հայտարարել Է Սանդերսը՝ իր ընտրողների առջեւ ելույթ ունենալով Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում:
Սպասվում Էր, որ նրա մրցակցուհու՝ Հիլարի Քլինթոնի հաղթանակի հայտարարումից հետո Սանդերսը կընդունի իր պարտությունը:
Դեմոկրատ Հիլարի Քլինթոնը եւ հանրապետական Դոնալդ Թրամփը հունիսի 7-ին վստահ եւ միանգամայն սպասելի հաղթանակներ են տարել ԱՄՆ-ի նախագահի սկզբնական ընտրություններում: Ընդ որում՝ Քլինթոնը դարձել Է երկրի պատմության մեջ առաջին կինը, որն ապահովել Է երկրի գլխավոր կուսակցություններից մեկից նախագահի թեկնածու առաջադրվելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



