Yerevan, 17.April.2026,
00
:
00
BREAKING


Նախարար Արտեմ Ասատրյանը Ժնևում մասնակցել է ԱՄԿ համաժողովին

SOCIETY

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը 2016թ. հունիսի 6-8-ը Ժնևում մասնակցել է Աշխատանքի միջազգային համաժողովին: Համաժողովում իր ելույթի ընթացքում նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է Հայաստանում զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումները, սոցիալական ծառայությունների որակի և հասանելիության բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավատարիմ է միջազգային չափանիշներին համահունչ բարեփոխումներ իրականացնելուն՝ սոցիալական պաշտպանություն և հավասարություն, կայուն զբաղվածություն և բոլորի համար արժանապատիվ աշխատանք ապահովելու նպատակով: Վերջին տարիներին բազմակողմանի բարեփոխումներ են իրականացվել աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտներում: Հայաստանի 2014-2025թթ. զարգացման ռազմավարությունը երկրի հեռանկարային զարգացման համար  որպես առաջնահերթություն սահմանում է զբաղվածության աճը, աղքատության վերացումը, սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործումը: ԱՄԿ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում 2015թ. Աշխատանքային օրենսգրքում էական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք միտում ունեն աշխատանքի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել ԱՄԿ կոնվենցիաներին և այլ միջազգային չափանիշներին: Կցանկանայի նաև ընդգծել ԱՄԿ-ի և եռակողմ գործընկերների դերը ՄԱԿ-ի Կայուն Զարգացման 2030թ. օրակարգի արդյունավետ իրականացման հարցում ՝ մասնավորապես ուղղված ներառական տնտեսական աճի խթանմանը, կայուն զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովմանը»,-  նշել է նախարարը:

Աշխատանքային այցի շրջանակներում նախարար Արտեմ Ասատրյանը հանդիպել է ԱՄԿ Գլխավոր տնօրեն Գայ Ռայդերին, ԱՄԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հայնց Կոլերին և  ԱՄԿ Մոսկվայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Դ. Դիմիտրովային: Հանդիպումների ընթացքում քննարկվել է  եռակողմ գործընկերների հետ համատեղ մշակվող «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի ԱՄԿ-ի դիտարկմանը: Նախարարը նշել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունը և սոցիալական գործընկերները սերտորեն համագործակցում են G20-ի ծրա գրի և ԱՄԿ Երիտասարդների զբաղվածության ոլորտում գործընկերության ծրագրի շրջանակներում: Նաև բարձր է գնահատել Մոսկվայի տարածաշրջանային գրասենյակի հետ սերտ համագործակցությունը:

ԱՄԿ գլխավոր տնօրեն Գայ Ռայդերն իր հերթին ԱՄԿ անունից  ողջունել է ՀՀ կառավարության ջանքերը, ոլորտում իրականացվող բարեփոխումները և արձանագրված առաջընթացը: ԱՄԿ գլխավոր տնօրենը կարևորել է մեր երկրում սոցիալական գործընկերության բարձր մակարդակը և սերտ համագործակցության և աջակցության պատրաստակամություն հայտնել:

Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄԿ-ի աջակցությամբ Հայաստանում սկսել «Արժանապատիվ աշխատանք» նոր ծրագիր, որը քառամյա ծրագիր է և կաջակցի  աշխատանքի, զբաղվածության, աշխատավարձի և սոցիալական գործընկերության բարեփոխումներին:

Ծրագիրը ստորագրելու և տեղում ոլորտում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու նպատակով նախարարը Արտեմ Ասատրյանը ԱՄԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Հայնց Կոլերին հրավիրել է Հայաստան:

Հայաստանը համաժողովին ներկայացել է եռակողմ՝ ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի մասնակցությամբ:

Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025