Քլինթոնը Թրամփին գերազանցում Է 4 տոկոսով. NBC-ի հարցում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն ապահովել Է Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելը, իր հանրապետական մրցակցից՝ Դոնալդ Թրամփից, առաջ Է անցել 48 տոկոս առ 44 տոկոս հարաբերակցությամբ: Այդ մասին վկայում են համազգային հարցման՝ հունիսի 7- ին հրապարակված արդյունքները, որը կազմակերպվել Էր NBC հեռուստաընկերության կողմից:
Քլինթոնի ժողովրդականությունը վերջին շաբաթվա ընթացքում աճել Է 2 տոկոսով եւ, ինչպես նշել Է հեռուստաընկերությունը, դա, հավանաբար, արտաքին քաղաքականության հարցերի շուրջ նրա վերջերս ունեցած ելույթի արդյունքն Է:
Հարցմանը, որն անցկացվել Է մայիսի 30-ից մինչեւ հունիսի 5-ը, մասնակցել են 10 հազար 520 չափահաս ընտրողներ: Հարցման վիճակագրական սխալանքը գնահատվում Է 1,4 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



