Հալեպում հարյուրից ավելի խաղաղ բնակիչներ են տուժել զինյալների գնդակոծումներից
INTERNATIONAL NEWSԱվելի քան 100 խաղաղ բնակիչներ են տուժել «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալների կողմից Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասի գնդակոծումների սաստկացման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը: «Տուժել են ավելի քան 100 խաղաղ բնակիչներ, զոհվածների թիվը հասնում Է տասնյակների»,- ասել Է նա:
Կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ գնդակոծումները կրում են ոչ ընտրողական բնույթ, թիրախներն են ոչ միայն կառավարական զորքերի դիրքերը, այլեւ բնակելի թաղամասերը, տները, խանութները, դեղատները:
«Զինյալների գնդակոծումների զոհերը հիմնականում բնակավայրերի խաղաղ բնակիչներն են»,- նշել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



