Զորամասում երկու զինծառայող է մահացել առատ անձրեւից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետեւանքով
SOCIETYՏեղացած առատ անձրեւից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետեւանքով հունիսի 8-ի գիշերը ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը եւ շարքային Արմեն Պավելի Գազարյանը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել ժամը 00:30-ի սահմանում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վարդան Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Արմեն Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



