ՍԾՏՀԿ-ի երկրները Սոչիում համաձայնագիր են ստորագրել ԱԻ-երի հետեւանքների վերացման միջոցառումների մասին
INTERNATIONAL NEWSՍեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) մասնակից երկրների արտակարգ ծառայությունների ղեկավարները հունիսի 8-ին համաձայնագիր են ստորագրել արտակարգ իրավիճակների եւ տեխնածին աղետների հետեւանքների վերացման լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ընդունել ենք անհրաժեշտ բոլոր հանրագումարային փաստաթղթերը: Վստահ եմ, որ դա կծառայի ՍԾՏՀԿ-ի բոլոր երկրների բարօրությանը, կնպաստի անվտանգության, տնտեսության, սոցիալական կառուցվածքների եւ մյուս ուղղությունների զարգացմանը»,-ասել Է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, որը նախագահում Էր Սոչիում կայացած հանդիպումը:
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը 1992 թվականի հունիսի 25-ին ստեղծվել Է որպես տարածաշրջանային նախաձեռնություն: 1999 թվականի մայիսից նրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո, այն լիաֆորմատ միջազգային կազմակերպություն Է: Նրա կազմի մեջ մտնում են Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան, իսկ դիտորդների իրավունքով՝ 12 երկիր եւ 4 կազմակերպություն:
Ուկրաինան եւ Թուրքիան, չնայած հրավերին, չեն մասնակցել հանդիպմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



