Լավրովը եւ ալ Մալիքին քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Պաղեստինի համագործակցության հեռանկարները
POLITICSՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ պաղեստինցի նրա պաշտոնակից Ռիյադ ալ Մալիքին հունիսի 8-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են Պաղեստինի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջեւ համագործակցության կարգավորման հեռանկարները, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Հեռանկարային ուղղությունների թվում մենք այսօր քննարկել ենք նաեւ Պաղեստինի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ համագործակցության հարաբերությունների հաստատման հնարավորությունը:»,-հայտնել Է Լավրովը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները:
«Մեր պաղեստինցի բարեկամները հետաքրքրություն են դրսեւորում դրա նկատմամբ, մենք այդ հարցում նրանց կաջակցենք»,-ընդգծել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



