Տոկիոյին խմելաջրի անբավարարություն է սպառնում
INTERNATIONAL NEWSՔիչ քանակությամբ տեղումների պատճառով Մեծ Տոկիոյի գոտուն խմելու ջրի անբավարարություն Է սպառնում, չնայած հունիսի 5-ին պաշտոնապես հայտարարված անձրեւների տարեշրջանի սկսվելուն: Ինչպես հայտարարել են տեղական իշխանությունները, ստեղծված իրադրության համար պատասխանատվության մի մասն Էլ ընկնում Է ընթացիկ տարվա սակավաձյուն ձմեռվա վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Արդյունքում՝ ութ ջրամբարներ, որոնք սնում են Տոկիոն եւ նրա մերձակա հինգ պրեֆեկտուրաները, այժմ լցված են ընդամենը 55 տոկոսով: Մասնագետները հունիսի 8-ի դրությամբ դրանցում 216 մլն տոննայից պակաս ջուր են հշվել: Ընդ որում առանձին ջրամբարներում ջրի քանակությունը կազմում Է նորմայի միայն 20-22 տոկոսը:
Իշխանությունները դեռեւս հույս ունեն, որ առաջիկա շաբաթներին Տոկիոյում եւ հարեւան հինգ պրեֆեկտուրաներում, որտեղ ապրում Է շուրջ 34 մլն մարդ, այնուամենայնիվ, անձրեւներ կտեղան: Եթե դա տեղի չունենա, պաշտոնական որոշում կընդունվի ջրօգտագործման սահմանափակման մասին: Սակայն արդեն այժմ իշխանություններն ավելի ու ավելի համառորեն են հորդորում բնակչությանը՝ խնայել ջուրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



