Հարավային Կորեան ռոբոտներ Է մշակում ԿԺԴՀ-ի դեմ պատերազմի դեպքում օգտագործելու համար
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեան ռոբոտներ Է մշակում, որոնք նախատեսվում Է օգտագործել ԿԺԴՀ-ի դեմ պատերազմի դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Պաշտպանական հետազոտությունների պետական ինստիտուտի աշխատակից Կիմ Դո Չժոնը:
Ինչպես գրում Է «Ռյոնհապ» գործակալությունը, Կիմ Դո Չժոնը զեկույց Է պատրաստում, որում ասվում Է, թե երկրում «ներկայում ռոբոտներ են մշակվում, որոնք նախատեսված են ծանր ռազմական տեխնիկան լեռնային տեղանք փոխադրելու եւ վիրավոր զինվորներին փրկելու համար»:
Այդ մշակումներն իրականացվում են «Կրեատիվ պաշտպանության» քաղաքականությանը համապատասխան, որը Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վարում Է նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ: Ընդ որում ռոբոտատեխնիկային կենտրոնական տեղ Է հատկացվում Հարավային Կորեայի կառավարության պաշտպանական նախաձեռնության մեջ:
Ինչպես նշել Է Կիմ Դո Չժոնը, զինվորականների կողմից ռոբոտների օգտագործումը թույլ կտա դիմակայել ԿԺԴՀ-ի սպառնալիքին, որը, նրանց կարծիքով, տեխնոլոգիաների զարգացման անհամեմատ ավելի ցածր մակարդակ ունի:
Զեկույցում, որը հրապարակվելու Է այս շաբաթ, ասվում Է նաեւ, որ առաջնագծում Հարավային Կորեայի զինվորականներն արդեն մանրակերտ ռոբոտներ են փորձարկել պայթուցիկ սարքերի հայտնաբերման ու վնասազերծման համար, ինչպես նաեւ հետախուզության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



