Սիլվիո Բերլուսկոնիի առողջական վիճակը գնահատվում է բավարար
SOCIETYՍրտի հետազոտություն անցնելու նպատակով հոսպիտալացված Իտալիայի նախկին վարչապետ և «Առաջ, Իտալիա» կուսակցության ղեկավար Սիլվիո Բերլուսկոնիի առողջական վիճակը գնահատվել է բավարար:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտնել է Բերլուսկոնիի բժիշկ Ալբերտո Ձանգրիլլոն:
Նախկին վարչապետին այցելել են նրա դուստրը և որդին, ովքեր հաստատել են, որ Բերլուսկոնին իրեն լավ է զգում: Վերջին շաբաթների ընթացքում Բերլուսկոնին ստիպված է եղել շատ գործուղումների մեկնել: Հնարավոր է, որ նման լարվածությամբ է պայմանավորված կրծքավանդակի շրջանում անհարմարության զգացողությունը: Նրա հոսպիտալացումը մերձավորների համար անակնկալ չի եղել, քանի որ հետազոտությունը նախօրոք պլանավորված էր:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



