Հայաստանի հավաքականն սկսում է մարզական հավաքը
SPORTՀունիսի 13-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Այդ խաղին նախապատրաստվելու համար այսօր Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում սկսեց մարզական հավաքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը նախապատրաստական հավաքին հրավիրել է 25 ֆուտբոլիստների: Բոլոր հրավիրված ֆուտբոլիստներն արդեն Հայաստանում են, բացառությամբ՝ Արթուր Միրանյանի, Մարկոս Պիզելլիի և Ռուսլան Կորյանի, որոնք Երևան կժամանեն հունիսի 7-ին:
Հայաստանի ազգային հավաքական հրավիրված Արտյոմ Սիմոնյանը այսօրվանից կմարզվի ազգային հավաքականի կազմում, իսկ հունիսի 8-ին կմիանա Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականին: