«Ռեալը» հրաժարվել է վաճառել Խամեսին
SPORTՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը մտադիր չեն վաճառել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը, հաղորդում է «AS»-ը։
Հաղորդվում է, որ կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն, «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան», սակայն իսպանական ակումբը մերժել է բոլոր առաջարկները։ Նշվում է, որ թեև թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն ու ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաճախ 24-ամյա ֆուտբոլիստին թողնում էին պահեստայինների նստարանին, նա կարևոր է ակումբի՝ հարավամերիկյան շուկայում մեդիա-պլանների համար։
Այժմ Խամեսը Կոլումբիայի հավաքականի կազմում մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



