Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


Տասը նախանշան, որ դուք իսկապես սիրահարված եք

LIFE

Style.news.am-ը գրում է.

Սերը յուրահատուկ զգացողություններ է արթնացնում մարդկանց մոտ։ Այն ստիպում է սիրահարին այնպիսի խենթություններ անել, որոնք այլ պարագայում նա երբեք չէր կատարի։ Ավելին, սերը նաեւ ազդում է մեր ֆիզիկական առողջության վրա։ Հենց սիրո շնորհիվ մեր օրգանիզմում այլ հորմոններ են արտադրվում, որոնք իրենց ազդեցություն են ունենում ուղեղի վրա։ Իսկ ինչպես կարելի է հասկանալ՝ իսկապես սիրահարված եք, թե ոչ։

1. Հորմոնները վերահսկողությունից դուրս են գալիս

Երբ սիրահարված եք, ձեր ընտրյալին հանդիպելիս ձեր այտերը կարմրում եւ վառվում են, սիրտը սկսում է ավելի արագ բաբախել, ձեռքերի ափերը քրտնում են, անգամ հնարավոր է գլխապտույտ առաջանա եւ այլն։ Այս ամենի «մեղավորը» էնդորֆին հորմոնն է, որի ազդեցության տակ ձեզ զգում եք յոթերորդ երկնքում։ Եվ դուք ոչինչ չեք կարող անել այս զգացողությունների դեմ, քանի որ էնդորֆինն ազդում է հենց ուղեղի վրա՝ խենթացնելով սիրահարներին։

2. Դուք քնում եւ արթնանում եք՝ մեկ ուրիշի մասին մտածելով

Եթե սիրում եք ինչ-որ մեկին, ուրեմն եւ առավոտյան արթնանալիս, եւ երեկոյան քնելիս դուք մտածում եք հենց նրա մասին։ Ուղեղն այս փաստը ենթագիտակցաբար բացատրում է այսպես. «Եթե ես սիրահարվել եմ ինչ-որ մեկին, մի՞թե նրանից ավելի կարեւոր մարդ կա այս աշխարհում»։ Միգուցե, դուք չնկատեք եւ չհասկանաք այս ամենը, բայց ենթագիտակցաբար դուք միայն հենց նրա մասին եք մտածելու։

3. Դուք ժպտում եք, երբ նրան հաղորդագրություն եք գրում

Երբ սիրահարները ոչ վերբալ շփման ժամանակ ժպտում են, սա վկայում է նրանց սիրահարված լինելու մասին։ Ընկերների դեպքում նման հաճելի զգացողություն չի արթնանում։

4. Դուք ավելի հետաքրքրասեր եք դառնում

«Հետաքրքիր է, թե ի՞նչ է նա հիմա անում։ Ֆուտբոլ սիրու՞մ է։ Ո՞րն է նրա սիրելի թիմը։ Կարելի է հենց հիմա էլ հարցնել նրան այդ մասին...»։

Երբ դուք սիրահարված եք, ոչ միայն մտածում, այլեւ փորձում եք ամեն ինչ իմանալ միմյանց մասին։

5. Դուք պատրաստ եք ցանկացած խենթության

Սիրահարվածները հանուն իրենց սիրո պատրաստ են ամեն ինչի։ Նախկինում՝ մինչեւ YouTube-ի ի հայտ գալը, տղամարդիկ սերենադ էին երգում իրենց սիրելիների համար. ասես ներկայիս ֆլեշ-մոբերը։ Այսօր հնարավորությունները շատ-շատ են, եւ սիրահարները կարող են անել ցանկացած խենթություն՝ միայն թե իրենց սիրելին երջանիկ զգա իրեն։

6. Դուք մշտապես դուրս եք գալիս ձեր հարմարավետության զոնայից

Սերը այնպիսի երեւույթ է, որ անգամ կարող է ստիպել ձեզ նրա հետ գնալ գեղեցկության սրահ կամ զբաղվել յոգայով։ Իսկ աղջիկները, չլինելով ֆուտբոլասեր, մեծ սիրով կգնան բար եւ ֆուտբոլ կդիտեն իրենց սիրելիի հետ։ Ճիշտ է, նա այնքան էլ հաճելի ժամանակ չի անցկացնի, բայց եթե նրա ընտրյալը վայելում է այդ 90 րոպեները, ուրեմն նա պատրաստ է լինել նրա կողքին։

7. Դուք սկսում եք ավելի մեծ ուշադրությամբ հետեւել ձեր արտաքին տեսքին

Նախկինում դուք պարզապես հագնում էինք առաջին պատահած զգեստը եւ դուրս գալիս տանից։ Իսկ այժմ ամեն ինչ պետք է գեղեցիկ ու մտածված լինի։ Իսկ երեկոյան հեռուստացույց դիտելու փոխարեն գնում եք մարզասրահ։

8. Դուք երգում եք

Երբ դուք սիրահարված եք, ձեր հոգում ծնվում է անհոգ, երջանիկ եւ ուրախ մեկը, որը չի կարողանում զսպել իր զգացմունքները։ Ուստի, նա սկսում է հաճախ երգել։

9. Դուք փոխում եք ձեր ամենօրյա երթուղին

Աշխատանքից հետո դուք չեք շտապում տուն, ինչպես նախկինում, այլ զանգում եք ձեր ընտրյալին եւ հրավիրում նրան ընթրիքի կամ զբոսանքի։

10. Դուք կուրացել եք

Սերը կուրացնում է։ Սերը ստիպում է ձեզ անել, ասել այնպիսի անբացատրելի երեւույթներ, որոնք նախկինում տարօրինակ կթվային ձեզ։ Դուք ներում եք նրան ամեն հարցում, քանի որ ձեր սերը իսկապես մեծ է։ Այն, ասես, թմրանյութ լինի, որի կարիքը միշտ զգում եք։

Սերը ձեր կյանքի ամենավատ մղձավանջն ու ամենահրաշալի երազն է։

 

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR