Ադրբեջանում արժեզրկումը գերազանցել է 10 տոկոսը
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում սպառման ապրանքների եւ ծառայությունների գները 2016 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 10,4 տոկոսով աճել են:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեին:
Նշվում է, որ պարենամթերքի գներն աճել են 11,9 տոկոսով, ոչ մթերային ապրանքների գները` 15,3 տոկոսով, իսկ ծառայությունները թանկացել են 4,4 տոկոսով:
Ընթացիկ տարում Ադրբեջանում ներկայում միջին տարեկան արժեզրկումը Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսածից 7,9 տոկոսով բարձր է: 2015 թվականի արդյունքներով արժեզրկումն Ադրբեջանում կազմել էր 12 տոկոս:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



