Բրազիլիայում առնվազն 15 ուսանող Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով
INTERNATIONAL NEWSՈւսանողների փոխադրող ավտոբուս Է շրջվել Բրազիլիայի հարավարեւելյան շրջանում՝ Սան Պաուլու քաղաքից ոչ հեռու, ինչի հետեւանքով զոհվել Է առնվազն 15 մարդ:
Folha de Sao Paulo թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 8-ին տեղական ժամանակով ժամը 23:20-ին (Երեւանի ժամանակով հունիսի 9-ին ժամը 06:20-ին) Սան Պաուլուից ոչ հեռու գտնվող Բերտիոգա մունիցիպալիտետում:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել Է 15 մարդ, ներառյալ ավտոբուսի վարորդը, եւս 31 մարդ վերքեր են ստացել: Ընդամենն ավտոբուսում եղել Է 46 մարդ, որոնց մեծ մասը ուսանողներ Էին: Բոլոր տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



