Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիայում որոշել են դատել Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձեւի օգտին քվեարկած թուրք պատգամավորներին

INTERNATIONAL NEWS

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւի ընդունումնից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հունիսի 8-ին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «իրավասու գերատեսչությունները և առաջին հերթին արտաքին գործերի նախարարությունը գործողությունների պլան են պատրաստում Գերմանիայի դեմ, որոնք հրապար ակվելու են Թուրքիայի վարչապետի եւ նախագահի կողմից քննարկվելուց հետո:

Գերմանական հեղինակավոր Bild թերթին հայտնի է դարձել, որ որպես «պատասխան միջոցառումներ» Թուրքիայում պատրաստվում են դատի տալ Բունդեսթագի այն 11 թուրք պատգամավորներին, ովքեր քվեարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին:

Bild-ը հայտնել է, որ Թուրքիայում պատրաստվում են նվազագույնը երեք դատական հայցեր Բունդեսթագի թուրք պատգամավորների դեմ: Երկու հայց պատրաստում են թուրքական ոստիկանության արհմիությունները, իսկ երրորդը` թուրքական իրավաբանների միությունը, որոնք արդեն դիմում են ներկայացրել դատախազություն:

Հայցերի համար որպես իրավական բազա ծառայում է Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը, որի համաձայն` թուրքական ազգի, Թուրքիայի Հանրապետության, խորհրդարանի, կառավարության եւ պետական արդարադատության մարմինների հրապարակային վարկաբեկումը ենթակա է 6 ամսից մինչեւ երկու տարի ազատազրկման պատժի:

Ըստ թերթի` դա նշանակում է, որ եթե թուրքական դատարանը Գերմանիայի Բունդեսթագի թուրք պատգամավորներին մեղավոր ճանաչի, ապա Թուրքիա գալու դեպքում նրանք կարող են ձերբակալվել եւ բանտ նետվել:

Հետաքրքիր է, որ Բրյուսելը բազմիցս քննադատել էր Անկարային ՔՕԳ 301-րդ հոդվածի առնչությամբ եւ, որպես Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության  համար խոչընդոտ, խորհուրդ տվել վերացնել մարդու իրավունքներին եւ ազատություններին հակասող այդ հոդվածը, իսկ Եվրոպային հաճոյանալու համար Էրդողանը բազմիցս հայտարարել էր, որ հիշյալ հոդվածն, իբր, այլեւս չի կիրառվում Թուրքիայում:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ, անդրադառնալով Բունդեսթագում Հայոց ցեղասպանութան բանաձեւն ազգությամբ թուրք պատգամավորների կողմից պատրաստվելու փաստին, Էրդողանն ասել էր. «Ի՞նչ թուրք, նրանց արյունը պետք է լաբորատոր քննության ենթարկել»:

Գերմանական Die Zeit պարբերականը հայտնել է, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո թուրքական ծագում ունեցող բոլոր 11 պատգամավորներն սկսել են մահվան սպառանալիքներ ստանալ:

Սպառնալիքների մեծ բաժին է հասել Կանաչների խմբակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին: Թուրք պատգամավորները խնդրի մասին հայտնել են Գերմանիայի Դաշնային անվտանգության ծառայությանը: Ջեմ Օզդեմիրի տան մոտ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվել:

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը բանաձեւ է ընդունել, որում Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային տարիներին հայերի զանգվածային տեղահանություններն ու կոտորածները բնութագրել է որպես ցեղասպանություն:

Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ Թուրքիան «մինչ օրս հրաժարվում է խոստովանել, որ հայերի տեղահանությունները, հետապնդումներն ու սպանությունները ծրագրված բնույթ են կրել»:

Գերմանացի խորհրդարանականներն այդ բանաձեւը պաշտպանել են ի հակառակ Թուրքիայի կողմից հզոր քաղաքական ճնշման եւ սպառնալիքների: Բանաձեւի ընդունումից անմիջապես հետո Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն խորհրդատվությունների համար ետ է կանչվել հայրենիք:

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia