Ադրբեջանական կողմը գնդակոծել է Բաղանիս գյուղը. վնասվել են տանիքներ և լուսամուտներ
SOCIETYՀունիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-00:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով, գնդակոծել է Բաղանիս գյուղը: Վնասվել են տանիքներ և լուսամուտներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
«Բաղանիսի ուղղությամբ կրակոցները դպրոցական քննություններին չխանգարեցին: Բաղանիսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում` անվտանգությունից ելնելով: Չնայած այս ամենին` այսօր 9-րդ դասարանցիները բնականոն կերպով հանձնում են իրենց տարեվեջյան քննությունը: Բաղանիսցի լինելը հպարտություն է, կարգվիճակ և ճակատագիր»,- գրել է նա:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



