Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Մկրտիչ Արզումանյան. «Ամենակարևորն այն է, որ դու երեխայիդ վստահես, երեխադ՝ քեզ»

LIFE

Blognews.am-ը գրում է.

BlogNews-ն օրերս հյուրընկալել էր դերասան Մկրտիչ Արզումանյանին: Նրա հետ հետաքրքիր, անկեղծ զրույց ենք ունեցել ընտանիքի, երեխաների մասին։ Դերասանն առանձնակի քնքշությամբ է խոսում ընտանիքի մասին. տունն այն անկյունն է, որտեղ նա լիարժեք հանգստություն է գտնում։ 

  

-Մկո, վերջին շրջանում անընդհատ խոսվում է Ձեր չփոխվելու ֆենոմենի մասին։ Իսկապես, շոու բիզնես այն եզակի մարդկանցից եք, ով չմեծամտացավ՝ չնայած մեծ հաջողություններին, բայց վստահաբար փոխվել եք. տարիները յուրաքանչյուրին են փոխում։ Ի՞նչ հատկանիշներ եք կորցրել, ի՞նչ եք ձեռք բերել։

-Այո, իհարկե։ Իմ մեջ ստիպված զարգացրի կազմակերպչական ջիղը, նաև՝ ավելի դիմացկուն եմ դարձել, ավելի արագ եմ կողմնորոշվում։ Առաջ կարող էի օրերով մտածել մի խնդրի մասին, հիմա կարող է 5 րոպե մտածեմ ու վերջնական որոշում  կայացնեմ։

Կորցրել եմ ամաչկոտությունս։ Ես չափազանց ամաչկոտ էի, ինձ չէի պատկերացնում ոչ բեմում, ոչ էլ առավել ևս ֆիլմերում։ Հիմա էլ նույն հուզմունքով եմ բարձրանում բեմ, ոտքերս անջատվում են մարմնիցս, բայց դա երևի լավ է։

-Էմոցիոնա՞լ եք։

-Ավելի շատ զգացմունքներս ներս գցող եմ։ Պահեր կան, երբ էմոցիոնալ եմ, պահեր կան, երբ ուզում եմ մենակ մնալ ու լիցքաթափվել։ Միայնակ ժամանակ կարող եմ բարձր խոսել, գոռալ, որ միջիցս դուրս գա բացասական էներգիան։

-Հատկապես, երբ գործունեությանդ դաշտն անընդհատ առնչվում է մարդկանց հետ, մենակ մնալու ցանկությունն առաջնային պահանջմունք է դառնում։ Հաճա՞խ եք մենակ մնալու կարիք ունենում։ Սիրո՞ւմ եք մենակությունը։

-Ոչ հաճախ. պահեր կան, երբ պետք է շփվես մարդկանց հետ, որպեսզի ինչ-որ խնդրի լուծում ստանաս, պահեր էլ կան, երբ խնդրի լուծումը քո մեջ է և այն կարող ես գտնել միայն քեզ հետ մենակ մնալով։

Սիրում եմ մենակ մնալ։ Երբ պարապում կամ կարդում եմ, այդպես ավելի եմ կենտրոնանում, ոչինչ չի շեղում ինձ։

-Ընտանիքում է՞լ եք փակ այդ առումով։

-Այո, իհարկե։ Չեմ ցանկանում ուրիշներին վնասել իմ բացասական էմոցիոներով։ Հնարավոր է՝ ես շատ հոգնած լինեմ և չհասկանամ՝ այդ պահին որքան ջղայնացած եմ, սակայն  ո՛չ կինս, ո՛չ երեխաներս մեղավոր չեն, որ ես այդպիսի գրաֆիկ ունեմ։ Պահ է գալիս, երբ ես փորձում եմ ինձ միայնակ թողնել, որ վերադառնամ իմ նորմային։

-Կատակն աշխատանք է. քանիցս նշել եք։ Հայտնիների կյանքը ցույց է տալիս, որ կատակերգուների մեծ մասն իրականում տխուր մարդիկ են լինում, քանի որ երբ անընդհատ ծիծաղ ես պարգևում մյուսներին, այդ ֆոնին ավելի սուր ես զգում քո խնդիրները։

-Ես չէի ասեի՝ տխրություն, ավելի շատ լրջություն կա իմ մեջ։ Ես այդ ամենին վերաբերում եմ իբրև իմ աշխատանքի։ Որոշ մարդիկ, ելնելով իրենց խառնվածքից, անընդհատ փորձում են կատակներ անել, չեմ ասում՝ դա վատ է, բայց կարծես ապացուցես, որ դու կատակերգու ես։ Կարծում եմ՝ դա նաև բարդույթների հետ է կապված, թե տեսեք՝ ես հումորի ներկայացուցիչ եմ։ Չէ, ես աշխատանքից հետո հանգստանում եմ։ Այնպես չէ, որ հատուկ փորձում եմ լուրջ երևալ, որ մարդիկ չմտածեն՝ հումորի ասպարեզում եմ, ուրեմն անլուրջ եմ, ուղղակի ես հանգստանում եմ աշխատանքից հետո։ Խնջույքների հաճախ չեմ գնում, բայց երբ գնում եմ, մարդիկ ինձանից ինչ-որ բան են սպասում, բայց ես ուղղակի չգիտեմ այդ պահին ինչ ասել։ Նույնիսկ կենացներն ինձ մոտ լավ չեն ստացվում։ Ես գերասդասում եմ այդ ամենը վայելել՝ կողքից տեսնել, լսել ու, ամենակարևորը, հանգստանալ։

-Ձեր ընտանեկան հանգիստն ինչպե՞ս եք կազամկերպում։

-Երբ մենք միասին ենք, դա արդեն հանգիստ է՝ անկախ նրանից՝ կլինենք տա՞նը, թե՞  կորոշենք ինչ-որ տեղ գալ։ Շատ ենք սիրում Սաղմոսավանքն ու հաճախ ենք լինում այնտեղ։ Սիրում ենք ճանապարհորդել, հաճախ ուղղակի նստում ենք մեքենան ու մի տեղ գնում՝ ճաշելու, սակայն նույնիսկ երբ ուղղակի բոլորս այդ պահին տանն ենք, իրարից բավականություն ենք ստանում, արդեն հանգստանում ենք։

-Մկո, հայրեր և որդիներ կոնֆլիկտը միշտ կա։ Մեր օրերում դա ավելի սրված է, քանի որ մեծ փոփոխությունների ժամանակշրջանում ենք։ Հայր լինելը լուրջ պատասխանատվություն է. Ձեր դուստրը 15 տարեկան է՝ դեռահասության ամենաբարդ շրջանում, որդին արդեն 8 տարեկան է։ Այս փուլերում շատ կարևոր է ծնողի ազդեցությունը։ Որպես հայր՝ ի՞նչն է Ձեզ համար ամենաբարդը։

-Ավելի շատ կինս փորձում է ընկերություն անել աղջկաս հետ, ես՝ որդուս, բայց այնպես չէ, որ մասնակից չենք յուրաքանաչյուր իրադարձության, ուղղակի այդպես է ձևավորվել։

Բացասական երևույթներ միշտ լինում են թե՛ դպրոցում, թե՛ կյանքում, սակայն շատ կարևոր է ծնողի արագ կողմնորոշվելն ու արձագանքելը, որպեսզի երեխան չպարփակվի իր մեջ։ Որպեսզի երեխայիդ արագ դուրս բերես այդ իրավիճակից, պետք է լինես նրա ընկերը, որ վստահի քեզ։

-Բոլորն են ասում, որ պետք է ընկերներ լինել, բայց ոչ բոլորին է դա հաջողվում։ Կարողանո՞ւմ եք ընկերներ լինել։

-Որոշ դեպքերում այո, որոշ դեպքերում խնդիրներ են առաջանում։ Յուրաքանչյուր տարիք իր դժվարություններն ունի։ Երբեմն ծնողներն ասում են՝ երբ պիտի մեծանաք, խնդիրները վերջանան, իրականում երբ երեխաները մեծանում են, այլ խնդիրներ են առաջանում, բայց մինչ օրս կարողացել ենք ճիշտ կողմնորոշվել։

-Ստացվո՞ւմ է իրենց հավասար քայլել, ի վերջո, սերունդների տարբերություն կա։

-Իհարկե, դա շատ բարդ է, որովհետև իրենց ու քո ինֆորմացիաները տարբեր են։ Որոշ բաներ կան, որ ինձ համար անընդունելի են, իրենց համար՝ սովորական։ Կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ դու երեխայիդ վստահես, երեխադ էլ՝ քեզ։

-Խի՞ստ եք։

-Չէի ասի. ոչ կինս, ոչ էլ ես խիստ չենք, ուղղակի փորձում ենք շատ նուրբ վերաբերմունքով պահել այդ բալանսը։ Կարծում եմ՝ խստությունն էլ իր բացասական հետևանքներն ունի. եթե մարդը ներքուստ սիրում է ազատություն, կապ չունի՝ 8 տարեկան է, թե՞ 14, պիտի փորձի ազատ լինել, իսկ խստությունը կարող է շատ ավելի լուրջ հետևանքների բերել։

- Ձեր երեխաներին իրենց էներգետիկայով ավելի շատ Ձե՞զ են նման, թե Ձեր կնոջը։

-Երկուսն էլ շատ նման են և՛ ինձ, և՛ Աննային, կարելի է ասել՝ հավասարապես նման են մեզ, դա անբացատրելի բան է։

Վստահ կարող եմ ասել, որ տղաս ապրում է այն ամենով, ինչով ես զբաղվում եմ։ Ամեն ինչ կլանում է ու փորձում ինքն իր հումորը կառուցել, տեսնում եմ, որ շատ լավ մտածողություն, երևակայություն  ունի։ Ինքն իր մասին դեռ կասի, վստահ եմ։ Աղջիկս էլ է ստեղծագործ. սիրում է նկարել, երգել, խորացված զբաղվում է այդ ամենով։

Ես շատ ուրախ եմ, որ իրենք ուղղակի խելագարվում են իրար համար։ Ես շատ բան եմ սովորում երեխաներիցս, շատ ուրախ եմ, որ նման հնարավորություն ունեմ։ Առհասարակ, շատ բան պետք սովորել երեխաներից, իրենց անմեղ վիճակից, ուղղակի նայես, տեսնես իրենք ոնց են անում, ու դու էլ նույնն անես՝ բնականաբար, խորհուրդ տալով ու ուշադիր լինելով իրենց  քայլերին։

-Մկո, 17 տարի է՝ ամուսնացած եք։ Մի կողմից համատեղ կյանքը շատ հեշտ է դառնում, որովհետև կես խոսք, կես հայացք, կես ակնկարկ ու իրար հասկանում եք, մյուս կողմից՝ ընտանիքը շատ բարդ ինստիտուտ է և այն պահպանելու համար ամուր հիմքեր են պետք։ Ձեր ընտանիքի կայունության գրավականը ո՞րն եք համարում։

-Իսկապես, դա բարդ բան է։ Սխալ կլինի, եթե ասեմ՝ մեզ մոտ ամեն ինչ իդեալական է։ Բոլորս էլ ունենում ենք լարված պահեր, երբ ինչ-որ բանի հետ մեկս համաձայն է, մյուսս՝ ոչ, սակայն դերերի ինչ-որ վերաբաշխում է եղել, որը մեզ օգնում է։ Մենք հատուկ չենք որոշել՝ սա ես եմ անում, սա քեզ վրա է, ուղղակի կինս ապահովում է թիկունքը, և ես հանգիստ եմ, որ տանն ամեն ինչ լավ է։ Ես զբաղվում եմ իմ աշխատանքով, որը կարող է տևել 24 ժամ։

Ժամանակներ են լինում, երբ միշտ քնած եմ տեսնում բոլոր հարազատներիս, որովհետև այդքան ուշ եմ տուն գնում։ Առավոտյան այդ 15 րոպե տևող շփումն ինձ այնքան էներգիա է տալիս, որ ես մինչև մյուս օրը դիմանում եմ։

Մի տան մեջ ենք, սակայն կարոտում ենք իրար, բոլորն արդեն համակերպվել են, բայց դա շատ բարդ է, դու էլ ես ուզում երկար ժամանակ անցկացնել հարազատներիդ հետ։ Նույն «Պլուս մինուսի» ժամանակ կարիք ունեի անընդհատ ընտանիքիս հետ շփվելու, խոսելու, խորհորդ հարցնելու, որովհետև դա ինձ էներգիա է տալիս։

-Աննայի համար բարդ չէ՞ր սովորել այս տեմպին ու գրաֆիկին։

-Մենք հաճախ ենք խոսում այդ թեմայով՝ էլի գնալու ես, ուշ գաս, բայց երկուսս էլ հասկանում ենք, որ հնարավոր չէ ստեղծագործ մարդու աշխատանքն այլ կերպ լինի ու հաջողությունը դրանում է։ Բարդ էր, բայց վաղուց սովորել է, որ չես կարող պլանավորել, որ ժամը 6-ից հետո անցկացնելու ես ընտանիքիդ, ընկերներիդ հետ։ Ես կարող է տարիներով չտեսնեմ ընկերներիս, բայց մի բառով, նախադասությամբ իրարից տեղեկացված լինենք։ Կոպիտ ասած՝ բոլորն ինձնից ձեռ են քաշել։

-Ծնողները միշտ փորձում են երեխաներին տալ այն, ինչ չեն ունեցել։ Ի՞նչ եք փորձում տալ Ձեր երեխաներին։

-Եթե խաղալիքների տեսքով խոսենք, եթե հնարավորություն ունես, պիտի երեխայիդ համար ապահովես ամեն բան, բայց այնպես, որ նա գնահատի այն, ինչ ունի։ Մենք հաճախ ենք խոսում այդ մասին, ես մի քիչ երես եմ տալիս երեխաներին, կինս ասում ՝ չէ, թող իմանան, որ դժվար է հասնել դրան։ Ես էլ եմ համաձայն, որ երեխայի մեջ պետք է սերմանել, թե ինչպես կարելի է աշխատել, հասնել մի բանի, բայց որոշ դեպքերում մի քիչ «թուլանում» եմ, որոշ դեպքերում՝ խիստ եմ լինում։

Ես փոքր տարիքում գնացք ունենալու մասին էի երազում, հայրս իրականացրեց երազանքս. ունեցա գեղեցիկ գնացք, հետո՝ գնացքներ, դրանցով ապրում էի։ Մեքենաների կոլեկցիա էի հավաքում, ամեն անգամ գործուղման գնալիս հայրս մի նոր մեքենա էր բերում։ Այն մինչև հիմա պահպանվել է, երբ Ալիկը գնում է Գյումրի, բացում է այդ հավաքածուն, ուսումնասիրում, խաղում։

-Մկո, հասցնո՞ւմ եք գնալ Գյումրի։

-Չէ, ավելի շատ հարազատներս են գալիս, բայց շատ եմ կարոտում ամեն ինչը՝  օդը, արևը, որոշ տեղերում պահպանվել են Գյումրվա հին թաղամասերը, քայլում ես, սրտիդ հոգուդ մեջ երաժշտություն է սկսվում։ Իմ հարազատ քաղաքն է, անբացատրելի է, թե ինչ եմ ստանում այդ քաղաքից։

Գյումրիում ֆիլմի պրեմիերեայի ժամանակ էլ էմոցիաներս այնքան շատ էին, որ բեմ դուրս եկա  ու չակարողացա 2 բառ իրար կապել, բայց հանդիսատեսը հասկացավ ինձ։ 20 տարի առաջ ես հենց այդ բեմից էի սկսել, իսկ այսօր մեր ֆիլմի պրեմիերան էր, ինչի համար շատ ուրախ ու հպարտ եմ։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall