Պահեք սուրճի մրուրը. կենցաղում այն ձեզ շատ պետք կգա
LIFEԱմեն օր սուրճ ըմպելուց հետո բաժակի տակ դեռ մնում է սուրճի մրուրը, որը կարելի է օգտագործել և ստանալ բավական անսպասելի դրական արդյունքներ։
Եթե ցանկանում եք կատարել մաշկի պիլինգ, ապա սուրճը խմելուց հետո մնացած մրուրին ավելացրեք մի փոքր մեղր։ Այս խառնուրդը հիասքանչ միջոց է դեմքի և մարմնի մաշկը մաքրելու համար, ինչպես նաև լավ միջոց է ցելյուլիտից ազատվելու համար։
Եթե մազերին անհրաժեշտ է թարմություն հաղորդել, ապա պատրաստեք սուճով դիմակ․ մինչ մազերը շամպունով լվանալը՝ մազերին քսել սուրճի մրուրը և պահել մի քանի րոպե։ Լվանալուց հետո կզարմանաք, թե ինչպես են փայլում մազերը։ Այս դիմակը խորհուրդ չի տրվում շիկահերներին։
Եթե ցանկանում եք ազատվել տհաճ միջատներից, ապա սուրճի հատիկները դրեք այնտեղ, որտեղ նրանք առավել շատ են հավաքվում։ Միջատները չեն դիմանում սուրճի հոտին։
Սուրճի մրուրը կարող եք նաև օգտագործել կաթսաները լվանալու համար։ Ուղղակի այն լցրեց կաթսայի վրա, խոզանակով շփեք և արդյունքն ակնհայտ է։
Մի մոռացեք, որ սուրճի մրուրը կարելի է օգտագործել նաև ծաղիկները ջրելու համար։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



