Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի և Լիտվայի գյուղնախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության ծրագիր

INTERNATIONAL NEWS

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 9-ին ընդունել է Լիտվայի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սաուլյուս Յակիմավիչյուսի գլխավորած պատվիրակությանը, որը եռօրյա այցով Հայաստանում է գյուղատնտեսության ոլորտին ծանոթանալու համար:

Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Լիտվայի հետ ձևավորվել են սերտ հարաբերություններ, այդ թվում` նաև գյուղատնտեսության ոլորտում: Այս մասին  տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Վստահ եմ, որ այս այցելությունը նոր խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջև համագործակցության զարգացման և ընդլայնման համար և նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ», - նշել է նախարարը: 

Պատվիրակության ղեկավար Սաուլյուս Յակիմավիչյուսն իր հերթին նշել է, որ լիտվական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության զարգացմամբ և ոլորտի տարբեր ճյուղերում  փորձի փոխանակմամբ:

Երկկողմ փոխգործակցությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է պատվիրակության անդամներին ուսումնասիրել համատեղ ընկերություններ հիմնելու հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերի միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության 2016 թվականի գործողությունների պլան» փաստաթուղթը:

Պլանով նախատեսվում է խթանել երկկողմ համագործակցությունը ագրարային ոլորտում և ընթացիկ տարում իրականացնել մի շարք համատեղ գործողություններ: Մասնավորապես, անասնաբուծության ոլորտում Լիտվան հայկական կողմին կտրամադրի խորհրդատվություն և մեթոդոլոգիական աջակցություն անասնաբուծական ֆերմաների կառավարման և կենդանիների բուծման հարցերում:

Բացի այդ, հայկական կողմին աջակցություն կցուցաբերվի ձկնաբուծության կառավարումը բարելավելու ուղղությամբ: Այդ նպատակով կներկայացվի Լիտվայի փորձը ձկների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև ձկան արժեքավոր տեսակների բուծման գործում, որոնք հիմնականում աճեցվում են փակ ցիկլի ջրային համակարգերում: 

Փաստաթղթով նախատեսվում է խորհրդատվության և մեթոդոլոգիական աջակցության տրամադրում օրգանական գյուղատնտեսության զարգացման հարցում, ինչպես նաև համագործակցության ընդլայնում Լիտվայի և Հայաստանի խորհրդատվական ծառայությունների միջև:

Վերը նշված գործողությունների իրականացման ընթացքում գործողությունների պլանն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով կկազմակերպվեն հայ և լիտվացի մասնագետների փոխայցելություններ:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է պատվիրակության ղեկավարին իր լիտվացի գործընկերոջը փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation