Միջերկրական ծովում A320-ի ինքնագրիչների որոնումներին միացել Է երկրորդ նավը
INTERNATIONAL NEWSԵրկրորդ նավն Է միացել եգիպտական A320 մարդատար ինքնաթիռի ինքնագրիչների որոնումներին, որը մայիսի 19-ին աղետի Է ենթարկվել Միջերկրական ծովի վրա: Այդ մասին հունիսի 9-ին հայտնել Է «Յոում7» նորությունների պորտալը՝ վկայակոչելով Ֆրանսիայի հանձնախմբին, որն զբաղվում Է աղետի հանամանքների հետաքննությամբ:
Հրատարակությունը չի ճշտում, թե հատկապես ինչ նավի մասին Է խոսքը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հունիսի 3-ին որոնումների շրջան պետք Է հասնի Deep Ocean Search ընկերության John Lethbridge նավը, որը կարող Է որոնողական աշխատանքներ կատարել մեծ խորություններում:
«Յոում7»-ը նաեւ պարզաբանում Է, որ նավում հատուկ սարքավորանք կա «սեւ արկղերի» որոնումների համար:
EgyptAir ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որը MS804 չվերթով Փարիզից մեկնել Էր Կահիրե, ռադարներից կորել Է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա՝ Եգիպտոսի օդային տարածությունում: Ինքնաթիռում եղել են 66 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



