Պետությունը փոխհատուցեց Հայրենական պատերազմի վետերանների ավիատոմսերի գումարը
SOCIETYՀՀ կառավարությունը փոխհատուցեց Հայրենական պատերազմի վետերանների՝ ԱՊՀ երկրներ թռիչքների տոմսի գումարը: Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը:
«Ընդհանուր փոխհատուցման ենթակա գումարը կազմում է 7,8 մլն դրամ, որը պետք է տրամադրվի «Սիբիր» ավիաընկերությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սաֆարյանը:
Փոխհատուցումը վերաբերում է Հայրենական պատերազմի վետերաններին 2015 թվականի 4-րդ եռամսյակից մինչև 2016-ի 1-ին եռամսյակ տրամադրված տոմսերին:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



