Yerevan, 25.February.2026,
00
:
00
BREAKING


ԵՊՀ-ն ստեղծել է բուհ-ձեռնարկություն համագործակցությանը նպաստող պորտալ

SOCIETY

 Երևանի պետական համալսարանն ստեղծել է բուհ-ձեռնարկություն համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը նպաստող պորտալ: ԵՊՀ պատմության թանգարանում պորտալի ներկայացմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, համալսարանականներ, հայաստանյան այլ բուհերի կարիերայի կենտրոնների տնօրեններ, ինչպես նաև պետհամալսարանի գործընկեր կա զմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանըողջույնի իր խոսքում նշեց, որ պորտալի ստեղծումը հնարավորություն կտա ավելի ամրապնդելու ուսանողների և գործարար աշխարհի միջև կապը. «Այն կարևոր գործիքկդառնա ոչ միայն համալսարանիվարչակազմի և ուսանողների, այլևգործատուների համար: Ակնկալվում է, որ այն կհեշտացնի նաև տեղեկատվության հվաքագրումը ևդասակարգումը: Մեզանում այսօր աշխատաշուկան դեռևս ձևավորված չէ, այն դեռ ճանապարհ ունի անցնելու,բայց մենք չենք սպասի, այլ կփորձենք այս կերպ աջակցել ու օգնել դրա կայացմանը»:

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ներկայացնելով ձեռնարկությունների հետ համագործակցության շրջանակներում ԵՊՀ-ում իրականացվող աշխատանքները, հույս հայտնեց, որ պորտալը կդառնա ուսանողների կողմից հաճախ օգտագործվող, աշխատաշուկայում նրանց մրցունակությանը նպաստող կարևոր ինտերնետային գործիք:

«Մենք մեր ռազմավարությամբ ամրագրել ենք ձեռնարկությունների հետ համագործակցության մի շարք գերակաուղղություններ, որոնցից են ձեռնարկությունների մասնակցությունը կրթական ծրագրերի մշակմանը ևիրականացմանը, պրակտիկաների կազմակերպումը, թափուր աշխատատեղերի համալրումը, լրացուցիչդասընթացների իրականացումը և այլն»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը:

Պարոն Մարկոսյանը հավելեց նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաների տեսանկյունից այս գործիքը համարվում է պորտալ, քանի որ դրա տեղեկատվությունը միաժամանակ փոխլրացվում է մի շարք կայքերում:

http://ysu.am/cooperation պորտալում ներկայացված են ԵՊՀ գործընկեր ձեռնարկությունների տվյալների բազան՝ ըստ ոլորտների, ձեռնարկությունների հետ համագործակցության ֆակուլտետային խորհուրդների կազմը, իրականացված աշխատանքները, ինչպես նաև հայտարարություններ պրակտիկաների, աշխատանքային հնարավորությունների, դասընթացների վերաբերյալ: Պորտալի միջոցով լայն հանրությանը հասանելի կլինի նաև ԵՊՀ-ձեռնարկություններ փոխգործակցության գործընթացի վերաբերյալ առցանց հաշվետվությունը:

Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանն էլ ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները, թե ինչպես են արտասահմանյան առաջատար բուհերում աշխատում կարիերայի ուղղորդման ռեսուրսները:

Այնուհետև կենտրոնի աշխատակցուհի Արծվիկ Սարգսյանը տեսապատկերի միջոցով ներկաներին ցույց տվեց, թե ինչպես և ինչ գործառույթներ է իրականացնում Ձեռնարկությունների հետ ԵՊՀ համագործակցության պորտալը»:

 

Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan Foundation