Բանանի օգտագործումը նվազեցնում է գլխուղեղի կաթվածի ռիսկը
LIFEShabat.am-ը գրում է.
11 տարիների ընթացքում գիտնականները վերահսկել են 50-79 տարեկան 90 կանանց` փորձելով կապ գտնել նրանց կողմից կիրառվող սննդում կալիումի եւ գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականության միջեւ:
Ինչպես հայտնի է, բանանը հարուստ է կալիումով, ինչը կարող է նվազեցնել կաթվածի հավանականությունը: Հետազոտության մեկնարկին մասնակիցներից ոչ մեկի մոտ գլխուղեղի կաթված գրանցված չի եղել, իսկ կալիումի միջին կիրառումն օրական 2 611 մգ է կազմել: Առողջապահության միջազգային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական 3 510 մգ կամ ավելին օգտագործել: Մասնակիցների միայն 16,6 տոկոսն է անհրաժեշտ քանակությամբ կալիում կիրառում: Մեծ քանակությամբ կալիում կիրառող կանանց մոտ իշեմիկ ինսուլտի հավանականությունը 12 տոկոսով ավելի ցածր է եղել, մյուսների համեմատ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



