Կալանավորը ոտքերը մեխել է հատակին. նրանց հրահանգներ է տալիս «զոն նայող» Դավոն. «Ժողովուրդ»
SOCIETY«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՔԿՀ-ում եւս երկու դատապարտյալ՝ Արմեն Հակոբյանն ու Գարիկ Մելքոնյանը, ինքնավնասել են իրենց: Մասնավորապես, Գարիկ Մելքոնյանը ոտքերը մեխել է հատակին, իսկ Արմեն Հակոբյանը դանակով հարվածել է որովայնին, ինչի հետեւանքով նրան վիրահատության են ենթարկել:
Դատապարտյալների հարազատները մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ նրանք նման քայլի են դիմել քրեակատարողական ծառայության ղեկավարության ուշադրությունն իրենց վրա հրավիրելու համար:
Ըստ հարազատների՝ ՔԿՀ աշխատակազմի ղեկավարի փոխարեն դատապարտյալներին ներկայումս հրահանգներ է տալիս ՔԿՀ «զոն նայող» Դավիթ Անանյանը, որն առավել հայտնի է «Կիրովականցի Դավո» անվանմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



