Միջսիրիական բանակցությունների անցկացման ժամանակը դեռ չի եկել. Պան Գի Մուն
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այն կարծիքին է, որ Ժնեւում միջսիրիական բանակցությունների հերթական փուլի անցկացման ժամանակը դեռ չի եկել: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 9-ին, ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Սիրիայի շուրջ բանակցությունների երրորդ փուլի ժամանակը դեռ չի եկել»,- ասել է Պան Գի Մունը՝ ընդգծելով, որ ինքն այդ հարցում համերաշխ է Սիրիայի խնդրով իր հատուկ դեպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ: «Մենք չենք ցանկանում բանակցություններ անցկացնել հանուն միայն բանակցությունների»,- նշել է գլխավոր քարտուղարը:
Դրա հետ մեկտեղ Պան Գի Մունը հայտարարել է մինչեւ օգոստոսի սկիզբը՝ Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահների կողմից սահմանված ժամկետը, կոնսուլտացիաների նոր փուլի անկցացումն ապահովելու անհրաժեշտությունը: «Մինչ այդ մենք պետք է առնվազն սկսենք լուրջ համաձայնագրի մշակումը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



