Օբաման հավանություն է տվել Աֆղանստանում օդուժի ավելի լայն կիրառմանը. Reuters
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել Աֆղանստանում ամերիկացի զինվորականների լիազորությունների ընդլայնում նախատեսող նախաձեռնությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները դիտարկում են Աֆղանստանում «Թալիբան» շարժման դիրքերին օդային հարվածներն ակտիվացնելու հնարավորությունը:
Պենտագոնի ներկայացուցիչը գործակալությանը հաստատել է, որ նոր հրամանագիրը թույլ կտա ամերիկացի զինվորականներին՝ ավելի լայնորեն օգտագործել ռազմաօդային ուժերը, ներառյալ կրակային աջակցությունն օդից:
Թալիբներին օդային հարվածների մեծ մասը կասեցվել էր 2014 թվականի վերջին, երբ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան դադարեցրեց իր մարտական առաքելությունն Աֆղանստանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



