ՄԱՊ-ի Ալիկը 50 միլիոնից ավել եկամուտ է ունեցել
ECONOMICSԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի փոխառությունները նախորդ տարի կազմել են 68 միլիոն 485 հազար 369 դրամ: Այս մասին իմանում ենք պատգամավորի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2015թ-ի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի՝ Պետրոսյանի դրամական միջոցները 2015թ-ի տարեվեջին կազմել են 69 միլիոն 590 հազար 600 դրամ:
Հանրապետական պատգամավորի մեկ տարվա աշխատավարձն էլ կազմել է վեց միլիոն 961 հազար 390 դրամ: Որպես այլ եկամուտներ է նշված 49 միլիոն 995 հազար դրամը:
Նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, ով «ՄԱՊ» ընկերության գլխավոր տնօրենն է նույնպես հայտարարագիր է ներկայացրել, որտեղ որպես նրա աշխատավարձ է նշված ութ միլիոն 77 հազար 80 դրամը:
Նշենք, որ Ալեքսան Պետրոսյանին է պատկանում «ՄԱՊ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի հարյուր տոկոսը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան