Բելառուսի խորհրդարանում պատգամավորների առաջադրումը կկայանա հուլիսի 3-ից օգոստոսի 1-ը
INTERNATIONAL NEWSԲելառուսի խորհրդարանում պատգամավորության թեկնածուների առաջադրումը կկայանա հուլիսի 3-ից օգոստոսի 1-ը: Այս մասին հայտնել է հանրապետության ԿԸՀ նախագահ Լիդյա Երմոշինան, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
Հուլիսի 3-ից օգոստոսի 1-ը կիրականացվի պատգամավորության թեկնածուների առաջադրումը: Ընդ որում, համապատասխան հանձնաժողովում նախաձեռնող խմբերի գրանցումն ու փաստաթղթերի ներկայացումը պետք է կատարվի հուլիսի 7-ից ոչ ուշ: Մինչեւ օգոստոսի 1-ը ներառյալ պետք է ներկայացված լինեն բոլոր դիմումներն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են թեկնածուների գրանցման համար: Թեկնածուների գրանցումը տեւելու է 10 օր՝ օգոստոսի 2-11-ը:
Հուլիսի 24-ից ոչ ուշ պետք է կայանա մարզային, Մինսկի քաղաքային եւ շրջանային ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչների առաջադրումը: Ընտրատեղամասերը կձեւավորվեն հուլիսի 9-ից ոչ ուշ: Հուլիսի 24-ը տեղամասային հանձնաժողովներում առաջադրվելու վերջին օրն է:
/կմ) հող եւ ջուր, նոր զբոսայգիներով պատմական վայրեր, ինչպես նաեւ սահմանափակում է մտցրել արդյունաբերական ձեռնարկությունների համար:



