Ոսկու արդյունահանման ոլորտում հեղափոխական համարվող նորագույն ERET տեխնոլոգիան արդեն Հայաստանում է՝ FORZATECH ընկերության շնորհիվ
ECONOMICS2016թ. հունիսին առաջին անգամ Հայաստանի տարածքում իրականացվում են երկրաբանական հետազոտական աշխատանքներ՝ Electromagnetic Resonance Exploration Technology (ERET) հեռանկարային տեխնոլոգիայի կիրառմամբ: FORZATECH կոորպորացիայի կողմից արտոնագրված այս տեխնոլոգիան նմանը չունի աշխարհում, նոր խոսք է երկրաբանական հետազոտությունների ոլորտում և ունի մի շարք էական առավելություններ ավանդական մեթոդների նկատմամբ:
FORZATECH(www.forzatechs.com) բարձր տեխնոլոգիական կոորպորացիան Հայաստանում իրականացնում է վերոհիշյալ գործունեությունը ոսկու արդյունահանմամբ զբաղվող անգլիական առաջատար կորպորացիաներից մեկի պատվերով:
Չնայած, որ այս տեխնոլոգիան արդեն իսկ հաջողությամբ փորձարկվել է Ավստրալիայում, Կոլումբիայում, Էկվադորում, Ղրղզստանում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում, Հայաստանում այն կիրառվում է առաջին անգամ:
ERET-ի հետազոտության արդյունքները համեմատվելու են նույն կոորդինատներն ունեցող տարածքում ավանդական մեթոդներով իրականացված երկրաբանական հետազոտության արդյունքների հետ: Աշխատանքներին հետևելու է հայ և բրիտանացի գիտնականներից բաղկացած խումբ, որը հետաքրքրված է վերոհիշյալ տեխնոլոգիայով: Համեմատության արդյունքներով պարզ կդառնա, որ այս նոր տեխնոլոգիան առավելություններ ունի ավանդական մեթոդների նկատմամբ: Նշենք նաև, որ տեխնոլոգիայի կիրառման ոլորտը չի սահմանափակվում միայն ոսկով, այլև ներառում է նաև այլ օգտակար հանածոներ, ինչպիսիք են օրինակ՝ նավթը, գազը, պղինձը, պլատինը, արծաթը, մոլիբդենը և այլն, ինչպես նաև ստորգետնյա ջրերն ու տաք աղբյուրները:
FORZATECH ընկերության նախագահ Կարենո Ստեփանյանը հայտարարել է, որ տեխնոլոգիան իսկական հեղափոխություն կանի երկրաբանական հետազոտության ոլորտում:
ERET տեխնոլոգիան ստանում և վերամշակում է երկրի բնական էլեկտրամագնիսական ճառագայթումը, որը թույլ է տալիս ձեռք բերել լիարժեք տեղեկատվություն ընդերքի մասին՝ ընդհուպ մինչև 5 կիլոմետր խորություն վրա՝ տրամադրելով հաճախորդին օգտակար հանածոների եռաչափ (3D) մոդելը՝ ճշգրիտ կոորդինատներով, կառուցվածքով, քիմիական բաղադրությամբ և առկա պաշարի ծավալով:
Միևնույն ժամանակ, ERET սարքավորումն այնքան կոմպակտ է, որ հետազոտությունը կարող է իրականացվել ցանկացած տրանսպորտային միջոցից, կամ նույնիսկ առանց դրա, ինչը թույլ է տալիս իրականացնել աշխատանքները ամենահեռավոր վայրերում: Շնորհիվ էլեկտրամագնիսական ազդանշանի մշակման արագության՝ ոսկու քարտեզագրման արդյունավետությունը կազմում է մոտ 100 հա մեկ օրում, նավթի ու գազի՝ մինչև 50 կմ2 մեկ օրում, իսկ արբանյակային զոնդավորման տվյալների ինտեգրման դեպքում մինչև 3000 կմ2՝ 1 ամսում, ինչը մի քանի անգամ գերազանցում է ավանդական մեթոդներով հետազոտության արագությունը, և նախքան այս տեխնոլոգիայի հայտնվելը թվում էր անիրական:
Տեխնոլոգիայի մեկ այլ ծանրակշիռ առավելությունն աշխատանքների իրականացման արժեքն է, որը մի քանի անգամ ավելի ցածր է ավանդական մեթոդների արժեքից, ինչպես նաև աշխատանքների իրականացման վայրում ծախսեր չի պահանջում:
Շատ կարևոր է նաև այն փաստը ERET տեխնոլոգիան որևէ բացասական ազդեցություն չի գործում շրջակա միջավայրի վրա: