Եթե պատերազմական հռետորաբանությունը շարունակվում է, ապա մնացածն ավազի վրա կառուցված ամրոց է. Ալեքսանդր Մանասյան
INTERVIEWՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել Է, որ Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Պետերբուրգում: Ըստ նրա՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Past.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հանդիպման հավանականությանն ու դրանից ունեցած սպասելիքներին, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշեց. «Կարծում եմ, որ մինչև չլինի վստահության համարժեք մակարդակ, այդ հանդիպումը շոշափելի արդյունք չի տա: Դա կախված է ադրբեջանական կողմի քայլերից: Եթե ժողովուրդները չեն հաշտեցվում, եթե պատերազմական հռետորաբանությունը շարունակվում է, ապա մնացածն անիմաստ է, ավազի վրա կառուցված ամրոց է:
Առաջնահերթ խնդիրներից մեկը, ես գտնում եմ, պետությունների և ժողովուրդների միջև վստահությունն է: Դա երկարատև գործընթաց է, իսկ ճնշումներով հարց լուծել հնարավոր չէ»:
Պարոն Մանասյանը չցանկացավ պատասխանել ԼՂՀ ներքաղաքական զարգացումների, Սամվել Բաբայանի և Հայկ Խանումյանի հետ կապված հարցերին՝ նշելով, որ բավարար տեղեկատվություն չունի:
Լևոն Փանոսյան
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
3
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
4
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
5
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...



