«Ռեալը» հրաժարվել է դե Խեային ձեռք բերելու մտքից
SPORTՄադրիդի «Ռեալը» կորցրել է հետաքրքրությունը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի նկատմամբ, որին անցյալ ամռանը քիչ էր մնում ձեռք բերեր, սակայն տրանսֆերը վերջին պահին ձախողվեց տեխնիկական պատճառներով։
«Marca»-ի տեղեկություններով, «Ռեալի» ղեկավարությունը համաձայնել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, ով գոհ է թիմի հիմնական դարպասապահ Կեյլոր Նավասի խաղից։
Դե Խեայի գործակալ Ժորժե Մենդեշին արդեն հաղորդել են, որ «Ռեալը» չի փորձի գնել ֆուտբոլիստի տրանսֆերը, թեև իսպանացի դարպասապահի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ վերակնքած պայմանագրում հատուկ կետ է ներառված, որ մինչև այս տարվա հունիսի 15-ը «Ռեալը» կարող է 50 մլն եվրոյով գնել նրան։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



