Ակտոբեում գործել են սալաֆիզմի հետևորդներ. Նազարբաև
INTERNATIONAL NEWSՂազախստանի արևմուտքում գտնվող Ակտոբե քաղաքում, որտեղ հունիսի 5-ին հարձակումներ են իրականացվել զենքի խանութների և զորամասի վրա, գործել են սալաֆիզմի հետևորդներ: Այդ մասին երկրի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Մենք արդեն գիտենք, որ դա ոչ ավանդական կրոնական հոսանքի՝ սալաֆիզմի հետևորդների ահաբեկչական խումբ է եղել»,- ասել է նա՝ ահաբեկիչների հարձակումներն անվանելով «անիմաստ և դաժան»:
«Ապահովելով երկրում կրոնի ազատությունը, մենք միևնույն ժամանակ մտադիր ենք վճռական պատասխան տալ բոլորին, ովքեր թաքնվելով կրոնական կարգախոսների տակ, կփորձեն ցնցել երկրում իրավիճակը»,- հայտարարել է երկրի նախագահը:
Նա հավելել է, որ Ակտոբեում ոչնչացվել են գրեթե բոլոր ահաբեկիչները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



