Բրյուսելում ձերբակալվել է մարտի ահաբեկչությունների գործով 10-րդ կասկածյալը
INTERNATIONAL NEWSԲելգիայի ոստիկանությունը ևս մեկ կասկածյալի է ձերբակալել` Բրյուսելում մարտի 22-ին իրականացված ահաբեկչությունների գործով:
Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը` 31-ամյա տղամարդուն ձերբակալել են Բելգիայի մայրաքաղաքի Շերբիք թաղամասում: Ոստիկանությունը հաղորդում է միայն կասկածյալի անունը` Ալի:
Հաղորդվում է, որ տղամարդուն կասկածում են սպանության, սպանության փորձի, ինչպես նաև ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեջ:
Ձերբակալված տղամարդը 10-րդ կասկածյալն է Բրյուսելի մետրոյում և օդանավակայանում մարտին իրականացված պայթյունների գործով: Ահաբեկչություններին զոհ էր գնացել 31 մարդ, ավելի քան 250-ը վիրավորվել էին:
Հիշեցնենք, որ Բելգիայի դատարանը այսօր ավելի վաղ որոշում էր կայացրել Ֆրանսիային արտահանձնել Մուհամեդ Աբրինիին, ով Փարիզում և Բրյուսելում իրականացված հարձակումների կազմակերպման հիմնական կասկածյալն է:



