Պղնձի գինը մոտենում Է իր 7-ամյա նվազագույն ցուցանիշին.«Հայկական ժամանակ»
ECONOMICS«Համաշխարհային շուկայում պղնձի գնի նվազումը արդեն կարելի Է համարել կայուն միտում։ Երեկ երեկոյան Լոնդոնի ֆոնդային բորսայում մեկ տոննա պղնձի գինը կազմում Էր 4 հազար 470 դոլար։ Մայիսի սկզբին պղինձն արժեր 5000 դոլար։
Պղնձի գինը մոտենում Է իր 7-ամյա նվազագույն ցուցանիշին։ ՀՀ կառավարության տեսակետից մեր տնտեսական ցացանիշնեոի Էական բարելավումը կարող Է լինել պղնձի գների բարձրացման և մասնավոր տրանսֆերտների աճի շնորհիվ։ Սակայն այդ հույսերը ոչ մի կերպ չեն արդարանում՝ պղինձը գնալով Էժանանում Է, իսկ մասնավոր տրանսֆերտները շարունակում են նվազել։ Այս պայմաններում տնտեսության կենսունակությունը կառավարությունը որոշել Է ապահովել անընդհատ նոր վարկեր վերցնելու միջոցով։ Կառավարությանը այնքան Է տարվել դրանով, որ մեր պետական պարտքը արդեն դուրս Է եկել վերահսկողությունից և դա երևում Է անգամ պաշտոնական փաստաթղթերից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։