Մեկ ոտքից զրկված աղջիկը կոտրում է նորաձևության և սպորտի մասին կարծրատիպերը (լուսանկարներ)
LIFEՄանուկ հասակում, հիվանդության պատճառով զրկվելով մեկ ոտքից, Ջեսս Քուինը մտավախություն ուներ, որ այլևս չի կարող ապրել լիարժեք կյանքով։ Եվ որքան մեծ էր բոլորի զարմանքը, երբ աղջիկը ոչ միայն չկոտրվեց, այլև մոդելային կարիերա սկսեց։ Իսկ վերջերս նա Instagram–ի իր հետևորդների ուրախացրեց, հայտնելով, որ շուտով մասնակցելու է 10 կմ–նոց մարաթոնին։
Նորաձևության աշխարհում առաջին անգամ չէ, որ յուրահատկություններով օժտված աղջիկները բարձունքների են հասնում. Շանթել Բրաուն–Յանգը` վիտիլիգո հիվանդությամբ, Մադելին Ստյուարտը` Դաունի համախտանիշով, բրիտանուհի Մոֆֆի` շեղաչքությամբ և այլոք, ովքեր կոտրել են գեղեցկության մասին կարծրատիպերը։
Ջեսսի առօրյայի և սպորտային մարզումների մասին պատմող ֆոտոշարքը` ստորև.

1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



